486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժինը 2010 թվականի ընթացքում 132 գիտական աշխատություն է հրապարակել
14:58
14 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժինը 2010 թվականի ընթացքում հրապարակել է 132 գիտական աշխատություն և 319 հոդված, ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը։

«Մենք բոլորս գիտենք, որ մեր բաժնի գործունեության հիմնական արդյունքը գիտաշխատությունների ու գրքերի հրատարակումն է։ Սակայն 2010 թվականին հրատարակված գիտական աշխատությունների այսպիսի քանակը, դրական լինելով, այնուամենայնիվ, ունի իր բացասական կողմերը։ Այս աշխատություններից ոչ բոլորն ունեն ակադեմիական պատշաճ որակ»,- հինգշաբթի ասաց Բարխուդարյանը՝ ներկայացնելով իր գլխավորած բաժնի տարեկան հաշվետվությունը։

Ակադեմիկոսի կարծիքով, որոշ աշխատությունների ակադեմիական պատշաճ որակի բացակայությունն արդյունք է այն բանի, որ բաժնի Ինստիտուտներում պատշաճ մակարդակով չեն քննարկվում, թե որ աշխատանքները պետք է առաջին հերթին հրապարակվեն։

Բարխուդարյանը նշեց նաև, որ աշխատանքների թիվը երբեք չի կարող փոխարինել որակը։ «1972 թվականին Ակադեմիայի բոլոր հրատարակումների ընդհանուր թիվը կազմել է 100 աշխատություն, 1983-ին՝ 92, իսկ այսօր, չնայած նրան, որ վերջին 20 տարիների ընթացքում ԳԱԱ աշխատակիցների թիվը կրկնակի կրճատվել է, Ակադեմիայի միայն մեկ բաժնի հրատարակումների թիվը կազմում է 132։ Դա ստիպում է խորհել»,- ասաց նա։
Բարխուդարյանը նշեց նաև, որ դիտարկվող ժամանակահատվածում միայն նրա գլխավորած բաժինն անցկացրել է 30 գիտական նստաշրջան, ինչը կազմում է 2010 թվականի ընթացքում Ակադեմիայի բոլոր բաժինների կողմից անցկացվող գիտական նստաշրջանների գրեթե կեսից ավելին։ Դիտարկվող ժամանակահատվածում ԳԱԱ-ում անցկացվել է 59 գիտական նստաշրջան։

«Մամուլում շատ հաճախ քննադատում են Ակադեմիան, որ այնտեղ միայն ծերեր են, Ակադեմիան հնացել է։ Ես պետք է ասեմ, որ դա գրեթե չի վերաբերում մեր բաժնին, քանի որ մեր աշխատանքի բնույթն այնպիսին է, որ մարդիկ այստեղ ստեղծագործում են ավելի հասուն տարիքում։ Պետք է նշեմ նաև, որ բաժնի 595 գիտաշխատողներից 202-ը 35 տարեկանից ցածր են։ Միայն 2010 թվականին մենք մեր շարքերն ենք ընդունել 32 երիտասարդ գիտնականների»,- ավելացրեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:00
15 Հունվարի 2017
Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը
Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները գիտական հետազոտություն են անցկացրել:
14:20
07 Հունվարի 2017
Windows 10-ը նոր դիզայն կունենա
Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար:
18:54
04 Հունվարի 2017
Կանխատեսում. Երկիր մոլորակը կոչնչանա 2017 թ.–ի աշնանը
Հայտնի գիտնական Դևիդ Միդը նշել է Երկիր մոլորակի ոչնչացման հստակ ամսաթիվը։
19:18
24 Դեկտեմբերի 2016
Արթնանում է նեանդերտալացիներին կործանած գերհրաբուխը
Մարդկության պատմության մեջ ամենամեծ ժայթքումն առաջացրած իտալական գերհրաբուխը սկսել է արթնանալ:
21:38
19 Դեկտեմբերի 2016
Գարեջրի կանոնավոր օգտագործումը կործանարար է մարդու առողջության համար
Բռնոյի մասնագետները հայտարարել են, որ մարդու օրգանիզմի համար գարեջրի օգտակարությունը չափազանցված է։
21:14
18 Դեկտեմբերի 2016
Բուհում սովորելը ճանաչվել է ճարպակալման պատճառներից մեկը
Վերմոնտի համալսարանի գիտնականների թիմն ուղիղ կապ է սահմանել բուհում սովորելու և ճարպակալման միջև:
19:57
18 Դեկտեմբերի 2016
Մեկ գավաթ կարմիր գինին փոխարինում է 1 ժամվա մարզումները. գիտնականներ
Մեկ գավաթ կարմիր գինին նույնքան օգտակար է, որքան մարզասրահում մեկ ժամ մարզվելը:
18:29
18 Դեկտեմբերի 2016
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
17:13
18 Դեկտեմբերի 2016
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
18:43
17 Դեկտեմբերի 2016
Մեկնարկել է Apple AirPods անլար ականջակալների վաճառքը
Apple ընկերությունը բացել է AirPods պատվիրելու հասանելիությունը ծանուցումից երեք ամիս անց:
12:40
13 Դեկտեմբերի 2016
Ապացուցվել է երկրակեղևի բարակումը
Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Համաշխարհային օվկիանոսի տակ տեղակայված երկրակեղևի միջին հաստությունը ժամանակի ընթացքում բարակում է:
20:12
11 Դեկտեմբերի 2016
Գիտնականները փոշու տեսքով արհեստական արյուն են ստեղծել
Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն արհեստական արյուն են ստեղծել, որը կարելի է պահել փոշու տեսքով: