485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Տիեզերական աղբը կարող է վտանգել արբանյակների արձակումը Երկրի ուղեծիր
15:18
08 Ապրիլի 2011

Արհեստական արբանյակների արձակումը մերձերկրյա ուղեծիր կարող է վտանգի տակ լինել արդեն 2020 թվականին, եթե տիեզերական աղբի հարցը չլուծվի, ուրբաթ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

2010 թվականին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանը, «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալությունը և Քելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտը համաձայնագիր են ստորագրել աստղադիտարանի սարքավորումների և մարդկային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ մերձերկրյա տարածության հետազոտություններում և, մասնավորապես, տիեզերական աղբի ուսումնասիրման հարցում։ 

«Այսօր աստղադիտարանում տիեզերական օբյեկտների և մերձերկրյա տիեզերական ուղեծրային կայանների համար վտանգ ներկայացնող տիեզերական աղբի հետ կապված խնդիրների լուծման ուսումնասիրությունների աշխատանքներ են տարվում»,- ուրբաթ ասաց Հարությունյանը լրագրողներին։

Աստղադիտարանի տնօրենը մասնակցում է Յուրի Գագարինի՝ տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպված կլոր սեղանին։

Հարությունյանի խոսքերով, այդ նախագծի իրագործումը թույլ կտա նոր ազդակ հաղորդել աշխատանքներին, ինչպես նաև օգտագործել արդեն առկա աստղադիտակները և, հնարավոր է, ձեռք բերել նորերը։

«Նախագծի իրագործման ներդրումները կիրականացնի, հիմնականում, ռուսական կողմը և կտատանվեն մի քանի հազարից մինչև մի քանի միլիոն եվրոյի սահմաններում, կախված նրանից, թե ինչ ծավալի աշխատանք կիրականացվի»,- պարզաբանեց նա` ավելացնելով, որ նախագծի ֆինանսական բյուջեն առայժմ չի հաստատվել։
ՀՀ ԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադիտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին։

Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն  երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից  են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։

1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:00
15 Հունվարի 2017
Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը
Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները գիտական հետազոտություն են անցկացրել:
14:20
07 Հունվարի 2017
Windows 10-ը նոր դիզայն կունենա
Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար:
18:54
04 Հունվարի 2017
Կանխատեսում. Երկիր մոլորակը կոչնչանա 2017 թ.–ի աշնանը
Հայտնի գիտնական Դևիդ Միդը նշել է Երկիր մոլորակի ոչնչացման հստակ ամսաթիվը։
19:18
24 Դեկտեմբերի 2016
Արթնանում է նեանդերտալացիներին կործանած գերհրաբուխը
Մարդկության պատմության մեջ ամենամեծ ժայթքումն առաջացրած իտալական գերհրաբուխը սկսել է արթնանալ:
21:38
19 Դեկտեմբերի 2016
Գարեջրի կանոնավոր օգտագործումը կործանարար է մարդու առողջության համար
Բռնոյի մասնագետները հայտարարել են, որ մարդու օրգանիզմի համար գարեջրի օգտակարությունը չափազանցված է։
21:14
18 Դեկտեմբերի 2016
Բուհում սովորելը ճանաչվել է ճարպակալման պատճառներից մեկը
Վերմոնտի համալսարանի գիտնականների թիմն ուղիղ կապ է սահմանել բուհում սովորելու և ճարպակալման միջև:
19:57
18 Դեկտեմբերի 2016
Մեկ գավաթ կարմիր գինին փոխարինում է 1 ժամվա մարզումները. գիտնականներ
Մեկ գավաթ կարմիր գինին նույնքան օգտակար է, որքան մարզասրահում մեկ ժամ մարզվելը:
18:29
18 Դեկտեմբերի 2016
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
17:13
18 Դեկտեմբերի 2016
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
18:43
17 Դեկտեմբերի 2016
Մեկնարկել է Apple AirPods անլար ականջակալների վաճառքը
Apple ընկերությունը բացել է AirPods պատվիրելու հասանելիությունը ծանուցումից երեք ամիս անց:
12:40
13 Դեկտեմբերի 2016
Ապացուցվել է երկրակեղևի բարակումը
Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Համաշխարհային օվկիանոսի տակ տեղակայված երկրակեղևի միջին հաստությունը ժամանակի ընթացքում բարակում է:
20:12
11 Դեկտեմբերի 2016
Գիտնականները փոշու տեսքով արհեստական արյուն են ստեղծել
Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն արհեստական արյուն են ստեղծել, որը կարելի է պահել փոշու տեսքով: