478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մասնակցել է տիեզերական ուսումնասիրություններին մարդու՝ տիեզերք կատարած առաջին թռիչքի ժամանակներից
13:55
08 Ապրիլի 2011

Հայաստանը մասնակցել է տիեզերական հետազոտություններին ու մշակումներին մարդու՝ տիեզերք կատարած առաջին թռիչքի ժամանակներից, ուրբաթ ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

«60-ական թվականներին Բյուրականի աստղադիտական լաբորատորյան Հայաստանում և ողջ աշխարհում տիեզերական հետազոտությունների գիտական առաջատար կազմակերպությունն է եղել»,- ուրբաթ ասաց Մարտիրոսյանը Յուրի Գագարինի՝ տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպված կլոր սեղանի շուրջ։


Մարտիրոսյանը նշեց, որ 1958 թվականին Եվպատորիայում Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքների ղեկավար Պավել Աղաջանովը դիմել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենին և Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանին` առաջարկելով, որ Հայաստանը մասնակցի տիեզերական ծրագրերին։

«Այն ժամանակ աստղադիտարանում ստեղծվել էր ռադիոֆիզիկոսների խումբ, որը պետք է մասնակցեր դեպի տիեզերք մարդու առաջին թռիքչի նախապատրաստական աշխատանքներին»,- ասաց նա։
ԳԱԱ նախագահի խոսքերով, խոշոր ծրագրերից մեկը, որին մասնակցեց Բյուրականի ռադիոֆիզիկոսների խումբը, «Վեգա» նախագիծն էր։

«Վեգա» նախագիծը («Վեներա՝ Գալլեա ասուպ») պատմության մեջ Արեգակնային համակարգի ամենաբարդ հետազոտությունն էր տիեզերական սարքերի օգնությամբ։ Այն բաղկացած էր երեք մասից՝ Վեներայի մթնոլորտի և մակերևույթի ուսումնասիրումը վայրէջքային սարքերի օգնությամբ, Վեներայի դինամիկայի ուսումնասիրումն աէրոստատ զոնդերի միջոցով և Գալլեա ասուպի գազափոշային մթնոլորտի (կոմա) ու պլազմային թաղանթի միջով թռիչքը։

Մարտիրոսյանը նշեց նաև, որ հաջորդ մեծ աշխատանքը «Միր» տիեզերական ուղեծրային կայանի համար «Պրիրոդա» մոդուլի ստեղծման աշխատանքների մասնակցությունն էր։

1996 թվականին «Միր» ՈՒԿ «Պրիրոդա» յոթերորդ բաց թողնված մոդուլը նախատեսված էր Երկրի բնական ռեսուրսների, երկրային մթնոլորտի վերին շերտերի, տիեզերական ճառագայթումների, մերձրերկրյա տիեզերական տարածությունում և Երկրի մթնոլորտի վերին շերտերում բնական և արհեստական ծագման գործընթացների գիտական հետազոտություններ և փորձեր անցկացնելու համար։ 

«Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի մեր ինստիտուտը երկու համակարգ է ստեղծել այդ մոդուլում՝ ռադիոչափական համակարգեր և սքանավորող պլատֆորմ ինֆրակարմիր սպեկտրոմետրի համար»,- պարզաբանեց ԳԱԱ նախագահը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
10 Սեպտեմբերի 2017
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ձերբակալել 25 հետախուզվողների Չինաստանում
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ոստիկանությանը չինական Ցինդաո քաղաքում ձերբակալել 25 հետախուզվող քաղաքացիների:
11:01
08 Սեպտեմբերի 2017
Մեկ օրում երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել Արևի վրա
Արևի վրա սեպտեմբերի 7–ին երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել։
15:22
07 Սեպտեմբերի 2017
NASA–ն հրապարակել է Արեգակի վրա հզոր բռնկման տեսանյութը
NASA–ն հրապարակել է Արեգակի վրա տեղի ունեցած հզոր բռնկման տեսանյութը։
12:24
07 Սեպտեմբերի 2017
Արեգակի վրա անհավանական հզոր բռնկում է գրանցվել
Արեգակի վրա տեղի է ունեցել ամենահզոր բռնկումը վերջին 12 տարվա ընթացքում։
20:35
03 Սեպտեմբերի 2017
Facebook–ն արգելելու է «կեղծ» հաղորդագրությունները
Facebook–ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պարբերաբար կեղծ նորություններ պարունակող էջերը չեն կարողանա իրենից գովազդ գնել։
16:38
03 Սեպտեմբերի 2017
Հայտնի է նոր iPhone-ների շնորհանդեսի օրը
Առաջիկայում Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի անվան լսարանում տեղի կունենա Apple–ի առաջին միջոցառումը։
13:59
03 Սեպտեմբերի 2017
Քաղաքի մեծություն ունեցող աստերոիդն անցավ Երկիր մոլորակի կողքով
Երկիր մոլորակի կողքով անցավ Florence աստերոիդը, որը ոչ մեծ քաղաքի չափ ուներ:
16:59
02 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Galaxy Note 7–ի բռնկման պատճառը
Samsung ընկերությունը խոսել է Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման իրական պատճառների մասին։
20:25
27 Օգոստոսի 2017
Ներկայացվել է iPhone 7 և iPhone 7 Plus–ի ապաարգելափակման ձևը (ՎԻԴԵՈ)
Ցուցադրվել է iPhone 7 և iPhone 7 Plus–ի ապաարգելափակման ձևը:
15:40
27 Օգոստոսի 2017
Բացահայտվել են Երկիր մոլորակի վրա արևի լույսի անհետացման հանգամանքները
Աղետից հետո միջին գլոբալ ջերմաստիճանը Երկրի վրա նվազել է մոտ 28 աստիճանով  ցամաքում և 11 աստիճանով օվկիանոսում։
13:58
27 Օգոստոսի 2017
Մասնագետները զգուշացնում են Facebook-ում տարածվող նոր վիրուսի մասին
Նոր վիրուսի տարածման մասին հայտնել են «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետներն ընկերության բլոգում:
20:58
26 Օգոստոսի 2017
Samsung ընկերությունը նոր սմարթֆոն է ներկայացրել
Samsung Electronics ընկերությունը նախօրեին ներկայացրել է իր նոր` Galaxy Note 8 սմարթֆոնը: