480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+24
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդային լեգենդար տիեզերագնացներն ապրիլի սկզբին կայցելեն Հայաստան
10:20
25 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  Անվանի տիեզերագնացներ, Խորհրդային Միության կրկնակի հերոսներ Ալեքսեյ Լեոնովը, Գեորգի Գրեչկոն և Վլադիմիր Ջանիբեկովը Յուրի Գագարինի կողմից կատարած առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի սկզբին կայցելեն Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայկական աստղագիտական ընկերության փոխնախագահԱրեգ Միքայելյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում մի շարք միջոցառումներ են պատրաստվում՝ նվիրված մարդու կողմից կատարած առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակին: Մասնավորապես, ըստ ՀՀ ԳԱԱ նախագահության և «Ռուսհամագործակցության» միջև կնքած համաձայնագրի, ապրիլի 12-ին ՀՀ ԳԱԱ նախագահության փոքր դահլիճում տեղի կունենա հանդիսավոր գիտական նստաշրջան, որտեղ կլսվեն մի շարք զեկուցումներ:  

Դրանից մեկ օր առաջ` ապրիլի 11-ին, Բյուրականի աստղադիտարանի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա  երիտասարդական սեմինար, որին կմասնակցեն ընտրված աշակերտներ և ուսուցիչներ», - նշել է Միքայելյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի նաև ԱՊՀ երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների Գագարինյան միջազգային գիտաժողով` «Բյուրականի պարզ երկնքի տակ» անվանմամբ: Անցկացման ամսաթվի մասին կտեղեկացվի ավելի ուշ:

Մի շարք դպրոցներում կանցկացվեն գագարինյան ընթերցումներ և այլ միջոցառումներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Հունիսի 2017
Գիտնականները երեք օրում Երկրի կործանում են կանխատեսում
Գիտնականները հայտնում են վտանգավոր գործոնների մասին:
19:20
25 Հունիսի 2017
Արեգակնային համակարգում կարող է գոյություն ունենալ 10-րդ մոլորակը
Արեգակնային համակարգում, հնարավոր է, գոյություն ունի 10-րդ մոլորակը։
17:52
25 Հունիսի 2017
Ինչո՞ւ են որոշ մարդիկ մյուսներից խելացի
Էդինբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչու են որոշ մարդիկ ինտելեկտուալ տեսանկյունից գերազանցում մյուսներին:
17:08
24 Հունիսի 2017
Չի բացառվում երկրորդ Մարսի գոյությունն Արեգակնային համակարգում
Արիզոնայի համալսարանի աստղագետները հավանական են համարում Արեգակնային համակարգում տասներորդ մոլորակի գոյությունը:
19:58
18 Հունիսի 2017
Apple–ը նոր iPhone-ների զանգվածային արտադրություն է սկսել
iPhone–ների շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա աշնանը։
18:38
18 Հունիսի 2017
Facebook–յան մեկնաբանություններում արդեն կարելի է GIF օգտագործել
Facebook–ի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը։
15:57
18 Հունիսի 2017
Հաստատվել է, որ աստղերը զույգերով են ձևավորվում
Բերկլիի և Հարվարդի համալսարանի աստղագետներն ու ֆիզիկոսները դիտարկումներ և հաշվարկներ են անցկացրել:
14:25
18 Հունիսի 2017
Գեր կանայք ավելի հաճախ են արատներով երեխաներ ունենում
Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեն, արատներով երեխա ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
18:04
17 Հունիսի 2017
Դարաշրջանի ավարտ. Yahoo!–ն այլևս գոյություն չունի
Հունիսի 16–ից ընկերությունը վերանվանվել է և կոչվում է Altaba Inc.։
16:49
11 Հունիսի 2017
Երեխաները զանազանում են դեմքերը դեռ մինչև ծնվելը
Երեխաներն ընդունակ են տարբերել դեմքերը մինչև ծնվելը:
16:51
10 Հունիսի 2017
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը:
15:49
10 Հունիսի 2017
Քաղցկեղային բջիջները միմյանց փոխանցում են դեղորայքակայունությունը
Գիտնականները բացահայտել են քաղցկեղային բջիջների հաղորդակցման և միջբջջային տեղեկատվության փոխանակության բացառիկ ձևը։