485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը ծրագիր է գործարկում Հայաստանում
14:15
12 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը (ECML) նոր ծրագիր է թողարկում Հայաստանում լեզվաբանական կրթության ոլորտում, շաբաթ օրը «Ուսուցում լեզուների միջոցով» ներառական, բազմալեզու և միջմշակութային կրթությանը նվիրված քննարկման ընթացքում հայտնեց ECML գործադիր տնօրեն Վալդեմար Մարտինյուկը:

«2012-2015թթ.-ի նոր ծրագիրը լեզվաբանական կրթության բնագավառում ECML գործընկերների և անդամ պետությունների ընթացիկ խնդիրները որոշելու նպատակ ունի: Այն գործարկվում է երկարաժամկետ հեռանկարով և ուղղված է ներառական, բազմալեզու և միջմշակութային մանկավարժական մոտեցումների մշակմանը, որոնք բխում են օտար լեզվի դասավանդման շրջանակներից և շարունակական ուսուցման գործընթացում բոլոր սովորող խմբերի պահանջներից և լեզվական ունակությունների ըմբռնումից»,- ասաց Մարտինյուկը:
Ծրագիրը հիմնված է վերջերս Եվրախորհրդի Լեզվական քաղաքականության բաժնի կողմից մշակված հայեցակարգի վրա:

Ըստ Մարտինյուկի, այսօրվա դրությամբ օտար լեզուները գործիք են, որը պետք է օգտագործեն ոչ միայն օտար լեզվի դասավանդման բնագավառի մասնագետները, այլ նաև բոլոր բնագավառների դասախոսները: «Օտար լեզվի իմացությունը կօգնի դասախոսներին առավել բարձր մակարդակի վրա կազմակերպել ուսումնական գործընթացը»,- նշեց Մարտինյուկը:

ECML տնօրենն ընդգծեց նաև տարբեր օտար լեզուներ և մայրենի լեզու դասավանդող դասախոսների միջև համագործակցության կարգավորման անհրաժեշտությունը՝ ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
«Ուսուցում լեզուների օգնությամբ» ծրագրին մասնակցելու համար լեզվաբանական կրթության ոլորտի մասնագետների հայտերը կընդունվեն մինչև 2011թ.-ի մայիսի 1-ը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:00
15 Հունվարի 2017
Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը
Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները գիտական հետազոտություն են անցկացրել:
14:20
07 Հունվարի 2017
Windows 10-ը նոր դիզայն կունենա
Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար:
18:54
04 Հունվարի 2017
Կանխատեսում. Երկիր մոլորակը կոչնչանա 2017 թ.–ի աշնանը
Հայտնի գիտնական Դևիդ Միդը նշել է Երկիր մոլորակի ոչնչացման հստակ ամսաթիվը։
19:18
24 Դեկտեմբերի 2016
Արթնանում է նեանդերտալացիներին կործանած գերհրաբուխը
Մարդկության պատմության մեջ ամենամեծ ժայթքումն առաջացրած իտալական գերհրաբուխը սկսել է արթնանալ:
21:38
19 Դեկտեմբերի 2016
Գարեջրի կանոնավոր օգտագործումը կործանարար է մարդու առողջության համար
Բռնոյի մասնագետները հայտարարել են, որ մարդու օրգանիզմի համար գարեջրի օգտակարությունը չափազանցված է։
21:14
18 Դեկտեմբերի 2016
Բուհում սովորելը ճանաչվել է ճարպակալման պատճառներից մեկը
Վերմոնտի համալսարանի գիտնականների թիմն ուղիղ կապ է սահմանել բուհում սովորելու և ճարպակալման միջև:
19:57
18 Դեկտեմբերի 2016
Մեկ գավաթ կարմիր գինին փոխարինում է 1 ժամվա մարզումները. գիտնականներ
Մեկ գավաթ կարմիր գինին նույնքան օգտակար է, որքան մարզասրահում մեկ ժամ մարզվելը:
18:29
18 Դեկտեմբերի 2016
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
17:13
18 Դեկտեմբերի 2016
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
18:43
17 Դեկտեմբերի 2016
Մեկնարկել է Apple AirPods անլար ականջակալների վաճառքը
Apple ընկերությունը բացել է AirPods պատվիրելու հասանելիությունը ծանուցումից երեք ամիս անց:
12:40
13 Դեկտեմբերի 2016
Ապացուցվել է երկրակեղևի բարակումը
Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Համաշխարհային օվկիանոսի տակ տեղակայված երկրակեղևի միջին հաստությունը ժամանակի ընթացքում բարակում է:
20:12
11 Դեկտեմբերի 2016
Գիտնականները փոշու տեսքով արհեստական արյուն են ստեղծել
Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն արհեստական արյուն են ստեղծել, որը կարելի է պահել փոշու տեսքով: