478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
MediaGid.am հայկական ազգային տեղեկատվական համակարգը համալրվել է Սփյուռքի չորս աղբյուրով
10:59
15 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Չորս նոր էլեկտրոնային ռեսուրսներ (yerkramas.org, iranahayer.org, hauinfo.ru և analitika.at.ua) միացել են Հայաստանում առաջին www.mediagid.am ազգային տեղեկատվական համակարգին։
«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:

Չորս նոր ռեսուրսների միացմամբ համակարգի մասնակիցների թիվը հասել է 16-ի է։ Եվս տասը ռեսուրսներ ներկայացրել են համակարգի իրենց մասնակցության հայտերը և այժմ համաձայնեցման փուլում են։
«Մեծ կարևորություն տալով սփյուռքի հետ տեղեկատվական համագործակցությանը, որոշում է կայացվել տվյալ փուլում այդ ռեսուրսներն ընդգրկել ագրեգատոր՝ չնայած  դրանցից ոչ բոլորն ունեն սեփական կոնտենտ։ Մենք ընդլայնում ենք սփյուռքի հետ համագործակցության շրջանակները,  որպեսզի միասնական տեղեկատվական դաշտ ստեղծենք»,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հիմնադրվել է Ազգաքաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից և հրատարակվում է 1996թ.-ից։ Թերթը թողարկվում է նաև էլեկտրոնային ձևաչափով՝ yerkramas.org.։

Հայաստանի «HAYINFO-DIASPORA» տեղեկատվական-վերլուծական պորտալը տեղեկություն է տրամադրում Ռուսաստանի և դրա սահմաններից դուրս  ապրող հայկական սփյուռքի ներկայացուցիչներին։ Կայքի նպատակների թվում նշվում են ռուսական Ինտերնետ հարթությունում պատշաճ հայկական տեղեկատվական Ինտերնետ ռեսուրսի ստեղծումը, որը լուսաբանում է Ռուսաստանում և ողջ աշխարհում ապրող հայերի կյանքի վերաբերյալ բոլոր իրադարձությունները։

iranahayer.com  տեղեկատվական ռեսուրսը գործարկվել է 2009թ.-ից և Shivini Group ընկերության նախագծերից մեկն է։ Ռեսուրսի գործունեության հիմնական ուղղությունների թվում  է Իրանի հայ համայնքի տեղեկատվական դաշտի հաստատումը և երկրի ներքին կյանքի վերաբերյալ տեղեկատվության տարածումը։

ANALITIKA.at.ua տեղեկատվական վերլուծական կենտրոնն Ուկրաինայից ազգային փոքրամասնությունների մասին հիմնական տեղեկություն տարածողներից մեկն է։ Կենտրոնը գործում է 2005թ.-ից, իսկ էլեկտրոնային էջը թողարկվել է 2008թ.-ի ապրիլից։ Կայքում ներկայացված է քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային և այլ թեմաներով արդիական և հավաստի տեղեկատվություն, վերլուծական նյութեր։

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։

www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։

MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
12 Օգոստոսի 2017
Facebook–ը ներկայացնում է Watch նոր տեսահարթակը
Facebook սոցցանցը հայտարարել է Watch հատուկ տեսահարթակի գործարկման մասին։
18:43
12 Օգոստոսի 2017
Կանանց ուղեղն ավելի ակտիվ է աշխատում, քան տղամարդկանցը
Տղամարդկանց և կանանց ուղեղի գործունեության տարբերությունները կարևոր է, քանի որ սեռով է պայմանավորված ուղեղի որոշակի հիվանդությունների նկատմամբ հակումը:
17:01
12 Օգոստոսի 2017
Գիտնականները ծերացումը կանխելու պարզ տարբերակ են գտել
Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Cell ամսագրում:
18:05
06 Օգոստոսի 2017
Facebook-ը նորույթներ է պատրաստում իր օգտատերերի համար
Facebook-ը տեսակապով բանակցությունների համար նախատեսված սարք է մշակում:
20:30
05 Օգոստոսի 2017
Windows 10-ը հնարավորություն կընձեռի հայացքով ղեկավարել համակարգիչը
Աշնանը Windows 10–ում կհայտնվի Eye Control գործառույթը:
18:10
05 Օգոստոսի 2017
Samsung-ն առաջին անգամ շահույթով գերազանցել է Apple-ին
Samsung-ը հուլիսի 27-ի հաշվետվություն է ներկայացրել ռեկորդային եռամսյակակյին շահույթի վերաբերյալ:
20:55
03 Օգոստոսի 2017
Ուղեղում նույն մեխանիզմն օգնում է այրել ճարպը կամ կուտակել այն
Գիտնականներն ուղեղում գտել են մի օղակ, որը կապում է սննդի օգտագործումը և օրգանիզմի ակտիվությունը։
19:27
01 Օգոստոսի 2017
Word-ը տեքստը բարձրաձայն կարդալու հնարավորություն կունենա
Microsoft Word-ում հավաքված տեքստերը բարձրաձայն արտաբերելու հնարավորություն կլինի։
20:21
30 Հուլիսի 2017
Գիտնականները դեղորայքը մարդու օրգաններին հասցնելու միկրոբոտ են մշակել (ՎԻԴԵՈ)
Ամերիկացի, չինացի և իսրայելցի գիտնականները ներկայացրել են տեսանյութ:
19:25
30 Հուլիսի 2017
Գենի խմբագրման շնորհիվ հաջողվել է երկու երեխայի փրկել քաղցկեղից
Գենային ինժեներիայի շնորհիվ հաջողվել է երկու երեխայի փրկել քաղցկեղից:
17:59
30 Հուլիսի 2017
Վտանգավոր վիրուսը վարակել է Google Play–ի հարյուրավոր հավելվածներ
Նոր BankBot վտանգավոր վիրուսը վարակել է Google Play ինտերնետ–խանութի մի քանի հարյուր անվճար հավելվածներ։  
15:15
30 Հուլիսի 2017
Samsung –ը ուտելու բանան–հեռախոս է պատենտավորել
Samsung ընկերությունը պատենտավորել է հեռախոս–բանան։