481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գիտնականներն էկոլոգիապես անվտանգ պարարտանյութ են մշակել
19:33
11 Փետրվարի 2011

Հայ գիտնականները «Ցեոկարբոֆոս» էկոլոգիապես անվտանգ պարարտանյութ են մշակել, որի օգտագործումից հետո բույսերի պտղատվությունն աճում է ավելի քան 30 անգամ, ուրբաթ լրագրողներին հայտարարեց «Պարարտ» ՓԲԸ տնօրեն Հայրապետ Դավթյանը։

«Այս պարարտանյութի հնարավորություններն ու արդյունավետությունը շատ մեծ են, նման որևէ բան աշխարհում առայսօր չի եղել։ Պարարտանյութը չի մաքրվում անձրևից, միշտ մնում է հողում և չի ներթափանցում միջավայր, գետեր և ջրամբարներ։ Այն հողից ներծծում է բոլոր թունավոր նյութերը և թույլ չի տալիս դրանց վնասել բույսերը»,- ասաց Դավթյանը Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի գործակալության ներկայացուցչությունում իր նախագիծը ներկայացնելուց առաջ։

Նրա խոսքով՝ բույսերի համար անհրաժեշտ ֆոսֆոր, կալիում, ազոտ և ավելի քան 20 միկրոտարրեր պարունակող պարարտանյութը փորձարկում է անցել Հայաստանի բոլոր կլիմայական գոտիներում՝ Արարատյան դաշտավայրում, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
««Ցեոկարբոֆոսը» ստեղծվել է իմ նախաձեռնությամբ հայ գիտնականների կողմից, հայ մենատնտեսների մասնակցությամբ»,- ասաց Դավթյանը՝ ավելացնելով, որ «Պարարտ» ՓԲԸ հզորությունը թույլ է տալիս տարեկան արտադրել վերոնշյալ պարարտանյութի 60 տոննա, սակայն մոտ 5 մլն դոլար է պետք արտադրության լիարժեք գործարկման համար։

«Մեր արտադրանքով հետաքրքրված են Ռուսաստանը, Եվրոպան, մասնավորապես, Անգլիան»,- ավելացրեց նա։
Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց, որ «Ցեոկարբոֆոս»-ը ներկայացնելը հատկանշական է, քանի որ անդրադառնում է գյուղատնտեսության կարևորագույն և խորքային ասպեկտներին։
«Այսօր պարենային խնդիրն աշխարհում շատ մեծ է և օրեցօր ավելի բարդանում է, սակայն Հայաստանում դա ստացվում է, դրան պատասխան կա»,- ասաց նա։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
28 Մայիսի 2017
Բացահայտվել է iPhone-ի հիշողութունը մաքրելու գաղտնի հնարավորությունը
iOS 10-ում հայտնաբերվել է թաքնված հնարավորություն, որը թույլ է տալիս մաքրել iPhone-ի հիշողությունը:
21:11
27 Մայիսի 2017
Մտքի դեֆորմացիա. սմարթֆոնները մարդկանց ավելի ռացիոնալ են դարձնում
Սմարթֆոն օգտագործելիս մարդիկ ավելի հակված են ռացիոնալ և ոչ էմոցիոնալ որոշումներ կայացնելու:
16:57
27 Մայիսի 2017
Մուգ շոկոլադը կօգնի հաղթահարել առիթմիան
Շոկոլադի օգտակարությունն ապացուցվել է բազմիցս:
12:45
23 Մայիսի 2017
«Ռոստելեկոմն» ուսանողների համար ամենամյա ծրագիր է սկսում
«Ռոստելեկոմը» հրավիրում է բոլոր ուսանողներին մասնակցելու «Նոր հնարավորություններ ուսանողների համար» ամենամյա նախագծին:
17:24
22 Մայիսի 2017
Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու պայմանը
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը ներկայացրել է մարդկության  ողջ մնալու գլխավոր պայմանը:  
21:38
21 Մայիսի 2017
10 փաստ ուղեղի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի
Մեր ուղեղը զարմանալի է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, հասնել բաղձալի երազանքի և հասնել իսկապես ամենադժվար նպատակներին:
14:29
21 Մայիսի 2017
Գիտնականները բացահայտել են երկարակեցության ուղին
Գիտնականները սոցիալական կապերի մասին նոր հետազոտություն են անցկացրել:
14:50
19 Մայիսի 2017
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել Ամասիայի միջին և բարձր տարիքի բնակիչների համար
Ամասիայում մեկնարկել է «Ինտերնետի այբբենարան» խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։

12:46
17 Մայիսի 2017
Ռուսաստանաբնակ հայ ծրագրավորող Վահան Մարտիրոսյանը կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու տեխնոլոգիա է ստեղծել
TryFit սթարթափը տեխնոլոգիաներ է մշակում կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու համար։
13:10
13 Մայիսի 2017
Հայտնաբերվել է ցրված սկլերոզ առաջացնող մուտացիա
Այսպես կոչված, աղբային ԴՆԹ-ում մի շարք աուտոիմուն հիվանդություններ առաջացնող մուտացիա են հայտնաբերել:
18:30
09 Մայիսի 2017
Հայ քիմիկոսը Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի է արժանացել
Պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանն արժանացել է Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի:
18:37
07 Մայիսի 2017
Մեկնարկում է բանանաֆոնի/բանան-հեռախոսի վաճառքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դրամահավաքի Indiegogo հարթակը նախատեսում է աշնանը «բանանային հեռախոսների» արտադրություն սկսել: