478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԳԱԱ նոր նախագահության և նախագահի ընտրությունները կկայանան 2011 թվականի մայիսին
17:31
26 Հունվարի 2011

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նոր նախագահության և նախագահի ընտրությունները տեղի կունենան 2011 թվականի մայիսին, ասաց Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«ԳԱԱ նախագահը և նախագահության կազմն ընտրվում են 5 տարի ժամկետով: 2011 թվականի մայիսին ավարտվում է մեր նախագահության հերթական ժամկետը, և պետք է նոր ընտրություններ անցկացվեն»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Մարտիրոսյանը միաժամանակ նշեց, որ ինքը դեռ չի կողմնորոշվել ընտրություններին մասնակցելու հարցում:
Նա պարզաբանեց նաև, որ Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացվել «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրինագիծը, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել, մասնավորապես, ընտրությունների անցկացման կարգում:

«Ըստ գործող օրենսդրության ԳԱԱ նախագահն իրավունք ունի այդ պաշտոնի համար ընտրությունների մասնակցել անսահմանափակ անգամ, իսկ նոր օրինագծով սահմանափակում է մտցվում ԳԱԱ նախագահի մասնակցությանը ընտրություններին՝ երկու անգամ անընդմեջ»,- պարզաբանեց նա:

Բացի այդ, Մարտիրոսյանի խոսքերով, ԳԱԱ համակարգի աշխատակիցները լուրջ դժգոհություն են հայտնում ընտրությունների գործող համակարգից, քանի որ ըստ օրենքի 2001 թվականից ակադեմիայի վարչական աշխատակազմը ընտրվել է միայն ԳԱԱ անդամների թվից:

«Նոր օրինագծով առաջարկվում է, որ ԳԱԱ աշխատակազմի ընտրությանը մասնակցեն մեր անձնակազմերի ներկայացուցիչներ»,- ասաց նա:

Նոր օրինագծի շրջանակներում այլ նորամուծությունների թվում Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը նշեց Ակադեմիայի համակարգում նորարարական և ձեռնարկատիրական գործունեության մասին դրույթը:
«Սա չէր խթանվում նախորդ օրենքով, ավելին, արգելվում էր»,- ասաց Մարտիրոսյանը, հավելելով, որ այդ հարցը բավականին արդիական է այսօր, երբ խոսվում է տնտեսությունում գիտական գործունեության արդյունքների կիրառման մասին:

ՀՀ ԳԱԱ համակարգում ներառված է 33 տարբեր գիտահետազոտական կառույց: Այսօր ակադեմիայի անդամներ են 128 գիտնականներ: Ակադեմիկոսի և թղթակցից-անդամի կոչում կարող է ստանալ յուրաքանչյուր գիտնական, ով աշխատում է Ակադեմիայի համակարգում, որևէ բուհում կամ ակադեմիայի կազմում չընդգրկված որևէ հետազոտական կենտրոնում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:30
22 Հուլիսի 2017
Գիտնականները նոր արդյունավետ ցավազրկող են գտել
Գիտնականները գիտափորձեր են անցկացրել քրոնիկ ցավերից տառապող հարյուր հիվանդների մասնակցությամբ:
20:17
20 Հուլիսի 2017
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին
Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման և ստեղծարար սոցիալական ցանցի թիմին։
21:07
19 Հուլիսի 2017
Գիտնականները պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել ճարպակալումը
Ամերիկացի գիտնականները սահմանել են մարմնի զանգվածի ավելացման վտանգավոր տեմպերը։
19:00
16 Հուլիսի 2017
iPhone 8–ն ամենաանսովոր կորպուսը կունենա (ՖՈՏՈ)
2017 թ.–ին Apple–ի ֆլագմանը հասանելի կլինի չորս գունային տարբերակով։ Դրանցից մեկը հայելային կլինի։
15:03
16 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Տիեզերքի ամենափոքր աստղը
Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է գիտությանը հայտնի է ամենափոքր աստղը:
17:55
15 Հուլիսի 2017
Կոլիբրիի ստեղծած օդային հոսանքը ցուցադրել են տեսանյութում (ՎԻԴԵՈ)
Գիտնականներն օգտագործում են ծուխը` թռչնի շարժունակությունը հետազոտելու համար։
16:47
15 Հուլիսի 2017
Կույրերի համար ինտելեկտուալ հավելված` Microsoft–ից
Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հավելված, որը կոչված է օգնել կույր մարդկանց առօրյա կյանքում։
14:10
15 Հուլիսի 2017
Երկարակեցության սուրճ
Բժշկական գրականությունում մշտապես հայտնվում են հաղորդումներ սուրճի օգտակար հատկությունների մասին:
20:57
09 Հուլիսի 2017
Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված է մշակում
Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում խմբային տեսաչատերի համար։
15:40
09 Հուլիսի 2017
Հաջողությամբ փորձարկվել է քաղցկեղի դեմ պատվաստանյութը
Ամերիկացի, գերմանացի և ավստրիացի  ուռուցքաբանները կլինիկական փորձարկումներ են անցկացրել:
20:47
05 Հուլիսի 2017
Samsung-ը կթողարկի Galaxy S8-ի փոքրացված տարբերակը
Samsung ընկերությունը թողարկման է պատրաստում իր ֆլագմանյան սմարթֆոնի փոքրացված տարբերակը:
21:30
02 Հուլիսի 2017
Գիտնականները զգուշացրել են ուղեղի ճճվային կաթված առաջացնող համաճարակի մասին
ԱՄՆ հետազոտողները հայտնաբերել են, որ առնետային թոքային Angiostrongylus cantonensis որդը տարածվել Ֆլորիդա նահանգի հինգ շրջաններում: