486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գիտնականները «Արենի 1» քարանձավային համալիրում նոր սենսացիոն հայտնագործություններ են խոստանում
16:42
21 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ապագայում նոր սենսացիոն գտածոներ ու բացահայտումներ կլինեն Հայաստանի հարավ-արևելքում գտնվող «Արենի 1» քարանձավային համալիրում, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Հնագետների միջազգային խումբը «Արենի 1» քարանձավային համալիրի հետազոտության ժամանակ գինեգործության արհեստի հին վկայություններ են հայտնաբերել, որոնք ավելի քան վեց հազար տարվա պատմություն ունեն:

Առաջին անգամ այս քարանձավում գինեգործության հետքեր էին գտնվել դեռ 2008թ.-ին: Այժմ Արենի քարանձավում գտնված մի քանի կերամիկական խեցամանների վրա հայտնաբերված նյութերի քիմիական անալիզը թույլ տվեց ապացուցել, որ քարանձավի բնակիչներն իսկապես զբաղվել են գինեգործությամբ մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին: Բացի այդ, հնագետները հայտնաբերել են նաև մամլիչի մնացորդներ, գինու պահպանման համար նախատեսված սափորներ և «արտադրության թափոններ»՝ խաղողի հատիկներ, քամած հատապտուղների մնացորդներ,  ցողուններ:

древние косточки винограда«Աշխարհի գինեգործության և խաղողագործության արմատները մինչև այսօր այդքան էլ պարզ չեն, և «Արենի 1»-ի հետազոտությունները նոր լույս կսփռեն այդ ամենի վրա»,- ասաց Ավետիսյանը:

Ըստ նրա, Հայաստանում հայտնաբերված հին գինեգործության խաղողի սերմերի, քամած հատապտուղների և ցողունների մնացորդների ԴՆԹ-ի անալիզի արդյունքը թույլ կտա հետևել խաղողի էվոլյուցիային:

«Այսօր ԴՆԹ անալիզն անցկացվում է Կոպենհագենի գիտական լաբորատորիաներում, և մոտ ապագայում մենք արդեն կստանանք արդյունքները, որոնք կկարողանանք համեմատել այսօր աճող խաղողի տեսակների հետ, և արդյունքում արդեն որոշակի պատկերացում կունենանք խաղողի էվոլյուցիայի մասին»,- ասաց Ավետիսյանը:
Գիտնականը նշեց, որ այդ հետազոտությունները բացառապես նոր պատկերացում կտան ոչ միայն գինեգործության, այլ նաև ավելի քան 6 հազար տարի առաջ ապրած հասարակության սոցիալական կյանքի մասին:

раскопки ягод и косточек винограда«Խաղողի կազմակերպված աճեցումն արդեն խոսում է այն մասին, որ ոռոգման ինչ-որ համակարգ եղել է, իսկ դա իր հերթին ցույց է տալիս, որ մենք բավականին զարգացած հասարակության հետ գործ ունենք»,- ասաց նա:
Ըստ «Արենի 1»-ի պեղումների արշավախմբի հայկական մասի ղեկավար Բորիս Գասպարյանի, վայրի խաղողից անհնար է գինի ստանալ, և այդ փաստն ապացուցում է, որ 6 հազար տարի ապրած մարդիկ արդեն խաղող են աճեցրել:

«Արենի 1» քարանձավային համալիրի պեղումները մեկնարկել են 2007 թ.-ին: Բացառիկ միկրոկլիմայի շնորհիվ այս համալիրում պահպանվել են քարե դարին պատկանող օրգանական նյութեր՝ լաթի, բրդի և այլ նյութերի կտորներ, ինչը բացառիկ հնարավորություն է տալիս հնագույն տեխնոլոգիաների և մշակույթների ուսումնասիրման համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
22 Հունվարի 2017
Սուրճ՝ սրտի համար
Սուրճը պաշտպանում է սիրտը բորբոքումից:
21:02
19 Հունվարի 2017
Գիտնականները պարզել են վաղաժամ ծերացման պատճառները
Պասիվ կենսակերպ վարող տարեց կանայք կորցնում են կյանքի ութ տարի։
17:00
15 Հունվարի 2017
Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը
Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները գիտական հետազոտություն են անցկացրել:
14:20
07 Հունվարի 2017
Windows 10-ը նոր դիզայն կունենա
Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար:
18:54
04 Հունվարի 2017
Կանխատեսում. Երկիր մոլորակը կոչնչանա 2017 թ.–ի աշնանը
Հայտնի գիտնական Դևիդ Միդը նշել է Երկիր մոլորակի ոչնչացման հստակ ամսաթիվը։
19:18
24 Դեկտեմբերի 2016
Արթնանում է նեանդերտալացիներին կործանած գերհրաբուխը
Մարդկության պատմության մեջ ամենամեծ ժայթքումն առաջացրած իտալական գերհրաբուխը սկսել է արթնանալ:
21:38
19 Դեկտեմբերի 2016
Գարեջրի կանոնավոր օգտագործումը կործանարար է մարդու առողջության համար
Բռնոյի մասնագետները հայտարարել են, որ մարդու օրգանիզմի համար գարեջրի օգտակարությունը չափազանցված է։
21:14
18 Դեկտեմբերի 2016
Բուհում սովորելը ճանաչվել է ճարպակալման պատճառներից մեկը
Վերմոնտի համալսարանի գիտնականների թիմն ուղիղ կապ է սահմանել բուհում սովորելու և ճարպակալման միջև:
19:57
18 Դեկտեմբերի 2016
Մեկ գավաթ կարմիր գինին փոխարինում է 1 ժամվա մարզումները. գիտնականներ
Մեկ գավաթ կարմիր գինին նույնքան օգտակար է, որքան մարզասրահում մեկ ժամ մարզվելը:
18:29
18 Դեկտեմբերի 2016
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
17:13
18 Դեկտեմբերի 2016
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
18:43
17 Դեկտեմբերի 2016
Մեկնարկել է Apple AirPods անլար ականջակալների վաճառքը
Apple ընկերությունը բացել է AirPods պատվիրելու հասանելիությունը ծանուցումից երեք ամիս անց: