478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Yerkir.am» օրաթերթի կայքը միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին
11:15
13 Հունվարի 2011

Yerkir.am օրաթերթի էլեկտրոնային տարբերակը միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց MediaGid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:

Նրա խոսքերով՝ այն արդեն տասներկուերորդ ԶԼՄ-ն է, որը մասնակցում է համակարգին, և երրորդը, որը միանում է ագրեգատորին այն գործարկելուց հետո:

«Այսօրվա դրությամբ հայկական ևս 14 տեղեկատվական ռեսուրսներ համակարգին մասնակցելու հայտ են ներկայացրել, որոնցից հինգն արդեն ագրեգատորին միանալու համար տեղեկատվական հոսքերի տեխնիկական համաձայնեցման փուլում են գտնվում»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ համակարգին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունները մանրազնին ընտրություն են անցնում, մասնավորապես, սեփական կոնտենտի առկայության առումով:

«Yerkir.am» օրաթերթի էլեկտրոնային տարբերակը գործարկվել է 2002թ.-ին: Տպագիր տարբերակը լույս է տեսնում 1991թ.-ից՝ 2 հազ. օրինակ տպաքանակով:

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են հրատապությունը, արդիականությունը, մատչելիությունը, անկողմնակալությունը աղբյուրների նկատմամբ։

www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է ավելի քան 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։

MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ պարբերականները։
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:17
20 Օգոստոսի 2017
Հայտնաբերվել է քացկեղը սպանող վիտամինը
Վիտամին C- ն լեյկոցիտներում վերականգնում է TET2 գենի ակտիվությունը։
16:05
20 Օգոստոսի 2017
Գիտնականները գտել են թմրանյութ-ցավազրկողը փոխարինող միջոց
Գիտնականները վերանայել են դեղորայքի ազդեցության մեխանիկայի նկատմամբ մոտեցումը:
13:48
20 Օգոստոսի 2017
NASA- ն տեսանյութով ցույց է տվել, թե ինչպես է պատմության մեջ ամենամեծ աստերոիդը մոտենում Երկրին (ՎԻԴԵՈ)
Ֆլորենսը (3122) Երկիր մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին։
19:36
19 Օգոստոսի 2017
Հայտնի է Android օպերացիոն նոր համակարգի թողարկման ամսաթիվը
Android O (8.0) օպերացիոն նոր համակարգը կներկայացվի հանրությանը շատ շուտով:
20:05
12 Օգոստոսի 2017
Facebook–ը ներկայացնում է Watch նոր տեսահարթակը
Facebook սոցցանցը հայտարարել է Watch հատուկ տեսահարթակի գործարկման մասին։
18:43
12 Օգոստոսի 2017
Կանանց ուղեղն ավելի ակտիվ է աշխատում, քան տղամարդկանցը
Տղամարդկանց և կանանց ուղեղի գործունեության տարբերությունները կարևոր է, քանի որ սեռով է պայմանավորված ուղեղի որոշակի հիվանդությունների նկատմամբ հակումը:
17:01
12 Օգոստոսի 2017
Գիտնականները ծերացումը կանխելու պարզ տարբերակ են գտել
Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Cell ամսագրում:
18:05
06 Օգոստոսի 2017
Facebook-ը նորույթներ է պատրաստում իր օգտատերերի համար
Facebook-ը տեսակապով բանակցությունների համար նախատեսված սարք է մշակում:
20:30
05 Օգոստոսի 2017
Windows 10-ը հնարավորություն կընձեռի հայացքով ղեկավարել համակարգիչը
Աշնանը Windows 10–ում կհայտնվի Eye Control գործառույթը:
18:10
05 Օգոստոսի 2017
Samsung-ն առաջին անգամ շահույթով գերազանցել է Apple-ին
Samsung-ը հուլիսի 27-ի հաշվետվություն է ներկայացրել ռեկորդային եռամսյակակյին շահույթի վերաբերյալ:
20:55
03 Օգոստոսի 2017
Ուղեղում նույն մեխանիզմն օգնում է այրել ճարպը կամ կուտակել այն
Գիտնականներն ուղեղում գտել են մի օղակ, որը կապում է սննդի օգտագործումը և օրգանիզմի ակտիվությունը։
19:27
01 Օգոստոսի 2017
Word-ը տեքստը բարձրաձայն կարդալու հնարավորություն կունենա
Microsoft Word-ում հավաքված տեքստերը բարձրաձայն արտաբերելու հնարավորություն կլինի։