480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն այցելել է Synergy International Systems բիզնես կենտրոնի նորակառույց մասնաշենք
12:54
16 Դեկտեմբերի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի այցելել է Երևանի Synergy International Systems բիզնես կենտրոնի նորակառույց մասնաշենք, որի շինարարության համար 3 մլն դոլար է ներդրվել։

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, պետության ղեկավարը ծանոթացել է աշխատակիցների աշխատանքային պայմաններին։

Սարգսյանին ուղեկցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը։

Ինչպես լրագրողներին հայտնեց Synergy International Systems ընկերության նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, տարածաշրջանում բիզնես կենտրոնը միակն է իր տեսակի մեջ։ «Կորպորացիայի կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում, սակայն երևանյան մասնաճյուղը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ այստեղ ստեղծվում են կարևոր ծրագրեր, որոնք աշխարհի 30 երկիր են արտահանվում»,- ասաց նա։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ տարածաշրջանի այլ երկրների՝ Մերձավոր Արևելքի և ԱՊՀ-ի մասնագետները պարբերաբար Հայաստան են հրավիրվում վերապատրաստվելու։

Ըստ նրա, Synergy International Systems-ը հիմնականում կառավարման համակարգերի ստեղծմամբ է զբաղվում, և ընկերության հիմնական հաճախորդները պետությունների կառավարություններն ու միջազգային կազմակերպություններն են։

Նա հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունը նույնպես կօգտվի Synergy-ի ծառայությունից, քանի որ ընկերության կողմից մշակված ծրագրերը նպաստում են կառավարման թափանցելիության բարձրացմանը։

Synergy International Systems-ը ստեղծվել է 1997թ.-ին ԱՄՆ-ում, երևանյան մասնաճյուղը գործում է 1999թ.-ից։ Ընկերությունը գործունեություն է իրականացնում Եվրոպայում, Ասիայում,  Մերձավոր Արևելքի երկրներում, Աֆրիկայում՝ առաջարկելով ծրագրերի և ծառայությունների լիարժեք փաթեթ, որոնք ուղղված են պետության և մասնավոր հատվածի համար տեղեկատվության հավաքմանը, վերլուծությանն ու տարածմանը ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
03 Դեկտեմբերի 2016
Facebook-ը կօգտագործի արհեստական ինտելեկտը ֆեյքերը հայտնաբերելու համար
Facebook սոցիալական ցանցը կօգտագործի արհեստական ինտելեկտը կեղծ նորությունների և ուղիղ տեսահեռարձակումներում բռնության տեսարաններ հայտնաբերելու համար:
13:26
03 Դեկտեմբերի 2016
Անտարկտիդայում 14 մլն տարեկան բզեզ են գտել
Ժամանակակից Անտարկտիդայի տարածքում ընդամենը երեք տեսակի միջատ է բնակվում, սակայն անցյալում դրանց թիվն ավելի մեծ է եղել:
21:11
01 Դեկտեմբերի 2016
Nestle–ն 40%–ով կպակասեցնի շոկոլադի քաղցրությունը, բայց համային որակները չեն փոխվի
Շվեյցարական Nestle ընկերությունը գտել է իր շոկոլադում շաքարի պարունակությունը նվազեցնելու ձևը։
16:26
30 Նոյեմբերի 2016
Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։
22:15
29 Նոյեմբերի 2016
Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone:
17:18
28 Նոյեմբերի 2016
Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։
16:18
28 Նոյեմբերի 2016
Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի
National Geographic  աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրն ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։
20:55
27 Նոյեմբերի 2016
Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը
Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:
19:45
27 Նոյեմբերի 2016
Ինչպիսի՞ն կլինի կյանքը Երկրի վրա Մարսի անհետացման դեպքում. գիտնականներ
ԱՄՆ-ի և ՄԱԷ-ի գիտնականները ներկայացրել են Երկիր մոլորակի կենսապայմանները:
19:20
26 Նոյեմբերի 2016
Նոր iPhone–ներն ապակե կորպուս և անլար լիցքավորում կունենան
2017 թվականին կլրանա առաջին սերնդի iPhone–ի թողարկման տասը տարին, այդ իսկ պատճառով շատերը սպասում են, որ Apple–ը կնորացնի իր սմարթֆոնների արտաքին տեսքը։
18:32
26 Նոյեմբերի 2016
Հայտնի է դարձել նիհարելուն խանգարող պատճառը
Աղիներում ապրող բակտերիաները կարող են դառնալ նիհարելուց հետո ավելորդ քաշի վերականգնման պատճառ։
16:24
26 Նոյեմբերի 2016
Պաղպաղակն ազդում է մարդու մտավոր կարողությունների վրա
Ճապոնացի գիտնականը հայտնաբերել է, որ մարդիկ, ովքեր նախաճաշում են պաղպաղակով, ավելի խելացի են դառնում: