480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայ և ռուս գիտնականները հանատեղ կուսումնասիրեն տիեզերքի մերձերկրյա տարածությունը
16:56
01 Դեկտեմբերի 2010

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանը, «Ռոսկոսմոս» Դաշնային տիեզերական գործակալությունը և Քելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտը համատեղ կուսումնասիրեն տիեզերքի մերձերկրյա տարածությունը, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

«Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ռուս քաղաքական գործիչների՝ վերջերս տեղի ունեցած այցի ընթացքում»,- ասաց Հարությունյանը:  

Աստղադիտարանի տնօրենի խոսքերով, երկու երկրների գիտնականները կհետազոտեն մերձերկրյա տարածությունը, գլխավորապես՝ տիեզերեկան «աղբը», ինչպես նաև վտանգավոր աստերոիդները:

«Այդ հետազոտություններն այդքան էլ չեն վերաբերում մեր աստղադիտարանի գործունեությանը, սակայն մենք կզարգանանք այդ ուղղությամբ: Սա այն ուղղություններից է, որը ներդրումների ներհոսք կապահովի»,- նշեց նա:

Հարությունյանն ավելացրեց, որ գիտական աշխատությունները կանցկացվեն Բյուրականի աստղադիտարանի տարածքում:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։ Բյուրականում անցկացվող գիտական ուսումասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:08
24 Հունիսի 2017
Չի բացառվում երկրորդ Մարսի գոյությունն Արեգակնային համակարգում
Արիզոնայի համալսարանի աստղագետները հավանական են համարում Արեգակնային համակարգում տասներորդ մոլորակի գոյությունը:
19:58
18 Հունիսի 2017
Apple–ը նոր iPhone-ների զանգվածային արտադրություն է սկսել
iPhone–ների շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա աշնանը։
18:38
18 Հունիսի 2017
Facebook–յան մեկնաբանություններում արդեն կարելի է GIF օգտագործել
Facebook–ի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը։
15:57
18 Հունիսի 2017
Հաստատվել է, որ աստղերը զույգերով են ձևավորվում
Բերկլիի և Հարվարդի համալսարանի աստղագետներն ու ֆիզիկոսները դիտարկումներ և հաշվարկներ են անցկացրել:
14:25
18 Հունիսի 2017
Գեր կանայք ավելի հաճախ են արատներով երեխաներ ունենում
Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեն, արատներով երեխա ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
18:04
17 Հունիսի 2017
Դարաշրջանի ավարտ. Yahoo!–ն այլևս գոյություն չունի
Հունիսի 16–ից ընկերությունը վերանվանվել է և կոչվում է Altaba Inc.։
16:49
11 Հունիսի 2017
Երեխաները զանազանում են դեմքերը դեռ մինչև ծնվելը
Երեխաներն ընդունակ են տարբերել դեմքերը մինչև ծնվելը:
16:51
10 Հունիսի 2017
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը:
15:49
10 Հունիսի 2017
Քաղցկեղային բջիջները միմյանց փոխանցում են դեղորայքակայունությունը
Գիտնականները բացահայտել են քաղցկեղային բջիջների հաղորդակցման և միջբջջային տեղեկատվության փոխանակության բացառիկ ձևը։
17:03
06 Հունիսի 2017
Անվճար պանիր միայն թակարդում. ավիատոմսեր տարածող վիրուսը խաբեց նաև հայ օգտատերերին
Ցանցում անհատական անվտանգության համար կա մի քանի կանոն, որոնց հետևելով կարելի է խուսափել վիրուսներից։
20:10
04 Հունիսի 2017
Apple-ը նոր պրոդուկտ կներկայացնի
Apple-ը սկսել է աշխատել նոր պրոդուկտի վրա:
17:39
04 Հունիսի 2017
Վերծանվել է եգիպտական մումիաների գենը
Մինչև վերջերս, հետազոտողներին չէր հաջողվում ուսումնասիրել եգիպտական մումիաների գենը: