481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Բյուրականի աստղադիտարանն այս տարի, հնարավոր է, տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնա
17:53
26 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բյուրականի աստղադիտարանն այս տարի, հնարավոր է, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնա, ուրբաթ հայտնեց Հայկական աստղագիտական ընկերության փոխնախագահ Արեգ Միքայելյանը:

«Մենք հայտ ենք ներկայացրել ՄԱՄ, և այս տարի նիստի ժամանակ գործող կոմիտեն պետք է վերջնական որոշում կայացնի»,- ասաց Միքայելյանը:

ՄԱՄ-ը վերջերս աստղագիտության միջազգային զարգացման ռազմավարական ծրագիր է հռչակել, որի համաձայն աշխարհը ութ տարածաշրջանների է բաժանվում, և Հայաստանը ներառված է դրանցից մեկում և կարող է հավակնել տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ ստանալուն:

Նա նշեց, որ ՄԱՄ-ը մեկ տարածաշրջանում համախմբել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները, և յոթ հավակնորդ կա մեր տարածաշրջանից:

«Բոլոր հավակնորդները ոչնչով չեն գերազանցում մեզ, նրանց առավելությունը միայն նրանում է, որ տարածաշրջանային կենտրոն ստեղծելու համար նրանք ավելի շատ ֆինանսավորում են ստանում սեփական կառավարությունից, իսկ ՄԱՄ հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում նաև աստղադիտարանների ֆինանսական դրությանը»,- ասաց Միքայելյանը:

Նա ընդգծեց, որ մեր հիմնական խաղաքարտերը Բյուրականի աստղադիտարանի ավանդույթներն են ու մեծ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հեղինակությունը:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղագիտական աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններն ունի:

«Այն, որ ամեն տարի տարբեր երկրներից մեզ մոտ գիտնականներ են ժամանում, բարձրագույն կրթություն ստանալու կամ դիսերտացիա պաշտպանելու համար, այն, որ Բյուրականի աստղագիտական աստղադիտարանը զինված է տարածաշրջանի լավագույն օպտիկական աստղադիտակներով և գերազանց ենթակառուցվածք ունի և միշտ համագործակցում է տարբեր երկրների հետ, թույլ է տալիս ասել, որ մենք տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններն ունենք»,- ասաց նա:

Տնօրենը նաև նշեց, որ այժմ աստղադիտարանն աշխատում է երեք հիմնական ուղղություններով՝ դառնալ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, աստղադիտարանի հիման վրա ազգային գիտակրթական և ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի տարածաշրջանային կենտրոն ստեղծել:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։ Բյուրականում անցկացվող գիտական ուսումնասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
28 Մայիսի 2017
Բացահայտվել է iPhone-ի հիշողութունը մաքրելու գաղտնի հնարավորությունը
iOS 10-ում հայտնաբերվել է թաքնված հնարավորություն, որը թույլ է տալիս մաքրել iPhone-ի հիշողությունը:
21:11
27 Մայիսի 2017
Մտքի դեֆորմացիա. սմարթֆոնները մարդկանց ավելի ռացիոնալ են դարձնում
Սմարթֆոն օգտագործելիս մարդիկ ավելի հակված են ռացիոնալ և ոչ էմոցիոնալ որոշումներ կայացնելու:
16:57
27 Մայիսի 2017
Մուգ շոկոլադը կօգնի հաղթահարել առիթմիան
Շոկոլադի օգտակարությունն ապացուցվել է բազմիցս:
12:45
23 Մայիսի 2017
«Ռոստելեկոմն» ուսանողների համար ամենամյա ծրագիր է սկսում
«Ռոստելեկոմը» հրավիրում է բոլոր ուսանողներին մասնակցելու «Նոր հնարավորություններ ուսանողների համար» ամենամյա նախագծին:
17:24
22 Մայիսի 2017
Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու պայմանը
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը ներկայացրել է մարդկության  ողջ մնալու գլխավոր պայմանը:  
21:38
21 Մայիսի 2017
10 փաստ ուղեղի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի
Մեր ուղեղը զարմանալի է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, հասնել բաղձալի երազանքի և հասնել իսկապես ամենադժվար նպատակներին:
14:29
21 Մայիսի 2017
Գիտնականները բացահայտել են երկարակեցության ուղին
Գիտնականները սոցիալական կապերի մասին նոր հետազոտություն են անցկացրել:
14:50
19 Մայիսի 2017
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել Ամասիայի միջին և բարձր տարիքի բնակիչների համար
Ամասիայում մեկնարկել է «Ինտերնետի այբբենարան» խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։

12:46
17 Մայիսի 2017
Ռուսաստանաբնակ հայ ծրագրավորող Վահան Մարտիրոսյանը կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու տեխնոլոգիա է ստեղծել
TryFit սթարթափը տեխնոլոգիաներ է մշակում կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու համար։
13:10
13 Մայիսի 2017
Հայտնաբերվել է ցրված սկլերոզ առաջացնող մուտացիա
Այսպես կոչված, աղբային ԴՆԹ-ում մի շարք աուտոիմուն հիվանդություններ առաջացնող մուտացիա են հայտնաբերել:
18:30
09 Մայիսի 2017
Հայ քիմիկոսը Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի է արժանացել
Պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանն արժանացել է Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի:
18:37
07 Մայիսի 2017
Մեկնարկում է բանանաֆոնի/բանան-հեռախոսի վաճառքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դրամահավաքի Indiegogo հարթակը նախատեսում է աշնանը «բանանային հեռախոսների» արտադրություն սկսել: