481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում դպրոցական սննդի ծրագիրը կմեկնարկի 2011թ.-ին. WFP
17:41
26 Նոյեմբերի 2010

ՄԱԿ-ի պարենային ծրագրի  «Դպրոցական սնունդ» ծրագիրը (WFP) կմեկնարկի 2011թ.-ին Հայաստանում, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մերձավոր և Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրների հարցով WFP տնօրեն Դալի Բելգասմին:

«Նախագծի փորձնական փուլը մեկնարկել է հոկտեմբերին Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, որտեղ ծրագիրը հասանելի է 12,5 հազար նախադպրոցականների համար»,- ասաց Բելգասմին:

Ըստ նրա, տվյալ պահին ծրագիրն իրականացվում է ՌԴ կառավարության ֆինանսական, ինչպես նաև ՀՀ կառավարության տեխնիկական աջակցությամբ, բացի այդ ծրագրում մասնակցելու շահագրգռվածություն է հայտնել իսրայելական ՄԱՇԱՖ զարգացման գործակալությունը, որը 1,5 հազար դոլար է փոխանցել, նախագծի զարգացման համար նաև այլ դոնորների որոնում է իրականացվում:

Բելգասմին նշեց նաև, որ ՀՀ կառավարության և հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հետ համատեղ ողջ աշխարհով «Դպրոցական սնունդ» ծրագրի զարգացման և շարունակման ռազմավարություն կմշակվի:

8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոցական սնունդ եռամյա ծրագրի նպատակն է բարելավել դպրոցականների սնուցման վիճակը` նպաստելով տարրական դասարանի դպրոցականներ ունեցող ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանը։ Ծրագրի շրջանակում ընդգրկված 1-4-րդ դասարանցիներին օրական մեկ անգամ կտրվի տաք կերակուր։ Նախնական փուլում ծրագրից կօգտվի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցների շուրջ 12.500 աշակերտ: Հետագայում նախատեսվում է ընդգրկել նաև Լոռու, Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները։ Հիմնական փուլում ծրագրից կօգտվի արդեն շուրջ 50.000 դպրոցական։

ՊՀԾ-ի աջակցությամբ դպրոցական սնունդ ծրագիրը Հայաստանում իրականացվել է նաև 2002-2008թթ., որում ընդգրկված է եղել տարեկան 25.000-30.000 աշակերտ։

ՊՀԾ-ն քաղցի դեմ պայքարող աշխարհի ամենախոշոր մարդասիրական կազմակերպությունն է։ Ամեն տարի ՊԾՀ-ն սնունդ է մատակարարում ավելի քան 70 երկրի շուրջ 90 միլիոն մարդու։ Դպրոցական սնունդ ծրագիրն արդեն 45 տարի իրականացվում է ավելի քան 60 երկրի շուրջ 22 միլիոն երեխայի համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը:
21:02
18 Հոկտեմբերի 2017
Volterman–ի մշակողները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին սավառնող տեսախցիկը (ՎԻԴԵՈ)
Volterman-Ring սմարթ դրամապանակի հայ մշակողները հայտնել են աշխարհում Moon սավառնող խցիկի ստեղծման մասին։
20:37
15 Հոկտեմբերի 2017
Հայտնի են Google–ի ամենասարսափելի հարցումները
Հայտնի են Google որոնողական համակարգի ամենասարսափելի հարցումները։
17:11
14 Հոկտեմբերի 2017
NASA–ի տիեզերագնացների արված լուսանկարները կհանվեն աճուրդի (ՖՈՏՈ)
Լուսանկարների թվում է նաև տիեզերքից մարդու կողմից արված Երկիր մոլորակի առաջին լուսանկարը։
15:59
14 Հոկտեմբերի 2017
iPhone–ը «կոտրելու» պարզ միջոց է հայտնաբերվել
Մշակող Ֆելիքս Կրաուզեն (Felix Krause) ներկայացրել է ֆիշինգի օգնությամբ iOS օգտատերերի տվյալների գողության նոր միջոց։
17:57
08 Հոկտեմբերի 2017
NASA–ն ցուցադրել է աշխարհի ամենամեծ սառցաբեկորի լուսանկարները (ՖՈՏՈ)
NASA–նլուսանկար է աշխարհի ամենամեծ սառցաբեկորը, որն առանձնացել է Անտարկտիդայում գտնվող Լարսեն  սառցադաշտից։
18:25
07 Հոկտեմբերի 2017
Ստեղծվել է սոսինձ, որը «կարում է» վերքերի եզրերը
Գիտնականները թեստավորել են իրենց գյուտը մկների և խոզերի վրա:
14:07
29 Սեպտեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները Հայաստանում
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջազգային համաժողովի շրջանակում ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները:
16:05
27 Սեպտեմբերի 2017
Հայազգի Կարինա Մովսեսյանը` ԵՄ–ի լավագույն երիտասարդ գիտնական
«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29–րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել 18–ամյա Կարինա Մովսեսյանը Կառլովի Վառիից։
11:39
27 Սեպտեմբերի 2017
Google–ն ու Levi's–ը խելացի ջինսե բաճկոն են մշակել (ՎԻԴԵՈ)
Google–ն ու Levi's–ը մշակել են Commuter Trucker Jacket խելացի ջինսե բաճկոնը։
21:05
10 Սեպտեմբերի 2017
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ձերբակալել 25 հետախուզվողների Չինաստանում
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ոստիկանությանը չինական Ցինդաո քաղաքում ձերբակալել 25 հետախուզվող քաղաքացիների:
11:01
08 Սեպտեմբերի 2017
Մեկ օրում երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել Արևի վրա
Արևի վրա սեպտեմբերի 7–ին երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել։