478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարները» թեմայով երիտասարդական գիտաժողովը
13:29
05 Մայիսի 2008

Երևանում բացվել է «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարները» թեմայով երիտասարդական գիտաժողովը։

«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է աջակցել, որպեսզի նման գիտաժողվներն ավանդույթ դառնան», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ակադեմիայի մամուլի ծառայությունից՝ մեջբերելով ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերը։

Գիտաժողովին մասնակցում են 50 երիտասարդ գիտնականներ, որոնք ներգրավված են ՀՀ ԳԱԱ-ի մի շարք գիտական հաստատությունների, բուհերի, գիտական և բժշկական ձեռնարկությունների ծրագրերում։

Ներկայացված աշխատանքների շարքում կարևոր տեղ են գրավում չարորակ հիվանդությունների, շաքարախտի, իմունային անբավարարվածության մոլեկուլային հիմքերի ուսումնասիրության, բջջային ակտիվության միջնորդների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մոլեկուլաբանական հետազոտությունների մասին զեկույցներ։

Գիտաժողովի ավարտին ութ լավագույն աշխատանքներ կարժանանան հատուկ մրցանակների։

«Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարները» թեմայով երիտասարդական գիտաժողովը կազմակերպել ՀՀ ԳԱԱ-ի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության աջակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
10 Սեպտեմբերի 2017
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ձերբակալել 25 հետախուզվողների Չինաստանում
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ոստիկանությանը չինական Ցինդաո քաղաքում ձերբակալել 25 հետախուզվող քաղաքացիների:
11:01
08 Սեպտեմբերի 2017
Մեկ օրում երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել Արևի վրա
Արևի վրա սեպտեմբերի 7–ին երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել։
15:22
07 Սեպտեմբերի 2017
NASA–ն հրապարակել է Արեգակի վրա հզոր բռնկման տեսանյութը
NASA–ն հրապարակել է Արեգակի վրա տեղի ունեցած հզոր բռնկման տեսանյութը։
12:24
07 Սեպտեմբերի 2017
Արեգակի վրա անհավանական հզոր բռնկում է գրանցվել
Արեգակի վրա տեղի է ունեցել ամենահզոր բռնկումը վերջին 12 տարվա ընթացքում։
20:35
03 Սեպտեմբերի 2017
Facebook–ն արգելելու է «կեղծ» հաղորդագրությունները
Facebook–ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պարբերաբար կեղծ նորություններ պարունակող էջերը չեն կարողանա իրենից գովազդ գնել։
16:38
03 Սեպտեմբերի 2017
Հայտնի է նոր iPhone-ների շնորհանդեսի օրը
Առաջիկայում Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի անվան լսարանում տեղի կունենա Apple–ի առաջին միջոցառումը։
13:59
03 Սեպտեմբերի 2017
Քաղաքի մեծություն ունեցող աստերոիդն անցավ Երկիր մոլորակի կողքով
Երկիր մոլորակի կողքով անցավ Florence աստերոիդը, որը ոչ մեծ քաղաքի չափ ուներ:
16:59
02 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Galaxy Note 7–ի բռնկման պատճառը
Samsung ընկերությունը խոսել է Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման իրական պատճառների մասին։
20:25
27 Օգոստոսի 2017
Ներկայացվել է iPhone 7 և iPhone 7 Plus–ի ապաարգելափակման ձևը (ՎԻԴԵՈ)
Ցուցադրվել է iPhone 7 և iPhone 7 Plus–ի ապաարգելափակման ձևը:
15:40
27 Օգոստոսի 2017
Բացահայտվել են Երկիր մոլորակի վրա արևի լույսի անհետացման հանգամանքները
Աղետից հետո միջին գլոբալ ջերմաստիճանը Երկրի վրա նվազել է մոտ 28 աստիճանով  ցամաքում և 11 աստիճանով օվկիանոսում։
13:58
27 Օգոստոսի 2017
Մասնագետները զգուշացնում են Facebook-ում տարածվող նոր վիրուսի մասին
Նոր վիրուսի տարածման մասին հայտնել են «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետներն ընկերության բլոգում:
20:58
26 Օգոստոսի 2017
Samsung ընկերությունը նոր սմարթֆոն է ներկայացրել
Samsung Electronics ընկերությունը նախօրեին ներկայացրել է իր նոր` Galaxy Note 8 սմարթֆոնը: