478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը կկայանա նոյեմբերի 20-ին
16:50
19 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի կունենա  ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստը:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԳԱԱ մամլո կենտրոնից, նիստին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հիմնադրամի գլխավոր տնօրեն Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը և ՀՀ ԳԱԱ գիտական կենտրոնների  և ինստիտուտների ղեկավարները:

Նիստի ընթացքում կքննարկվեն  ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի ռազմավարական ծրագրի հետևյալ խնդիրները: Դրանց թվում՝ աջակցությունը համակարգի գիտական կազմակերպություններում ստացված արդյունքների ներդրմանը և կոմերցիալիզացիային, ակտիվ մասնակցությունը հանրապետությունում տարվող ներդրումային, վենչուրային և ինովացիոն քաղաքականության իրականացման գործընթացներին,  համակողմանի վերլուծությունների արդյունքում հանրապետության գիտության գերակա ուղղությունների շրջանակներում ՀՀ ԳԱԱ համակարգում տարվող հետազոտությունների արդյունքների հիման վրա բիզնես-ծրագրերի ստեղծումը և դրանք ՀՀ կառավարությանը և շահագրգիռ կառույցներին ներկայացնելը, երիտասարդների գիտական հետազոտությունները խրախուսելու նպատակով հատուկ ծրագրերի և դրամաշնորհների կազմումը:

Նիստի օրակարգում ընդգրկված են նաև սփյուռքի հայ գիտնականների հետ կապերը սերտացնելու, գիտաժողովներ, սեմինարներ կազմակերպելու, հայ գիտնականների բանկ ստեղծելու հարցերը, ինչպես նաև Հայաստանի դպրոցներում և ԲՈՒՀ-երում հայագիտության հրատապ հիմնահարցերի լուծման նպատակով առանձին գումարների հատկացումը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:17
20 Հուլիսի 2017
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին
Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման և ստեղծարար սոցիալական ցանցի թիմին։
21:07
19 Հուլիսի 2017
Գիտնականները պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել ճարպակալումը
Ամերիկացի գիտնականները սահմանել են մարմնի զանգվածի ավելացման վտանգավոր տեմպերը։
19:00
16 Հուլիսի 2017
iPhone 8–ն ամենաանսովոր կորպուսը կունենա (ՖՈՏՈ)
2017 թ.–ին Apple–ի ֆլագմանը հասանելի կլինի չորս գունային տարբերակով։ Դրանցից մեկը հայելային կլինի։
15:03
16 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Տիեզերքի ամենափոքր աստղը
Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է գիտությանը հայտնի է ամենափոքր աստղը:
17:55
15 Հուլիսի 2017
Կոլիբրիի ստեղծած օդային հոսանքը ցուցադրել են տեսանյութում (ՎԻԴԵՈ)
Գիտնականներն օգտագործում են ծուխը` թռչնի շարժունակությունը հետազոտելու համար։
16:47
15 Հուլիսի 2017
Կույրերի համար ինտելեկտուալ հավելված` Microsoft–ից
Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հավելված, որը կոչված է օգնել կույր մարդկանց առօրյա կյանքում։
14:10
15 Հուլիսի 2017
Երկարակեցության սուրճ
Բժշկական գրականությունում մշտապես հայտնվում են հաղորդումներ սուրճի օգտակար հատկությունների մասին:
20:57
09 Հուլիսի 2017
Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված է մշակում
Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում խմբային տեսաչատերի համար։
15:40
09 Հուլիսի 2017
Հաջողությամբ փորձարկվել է քաղցկեղի դեմ պատվաստանյութը
Ամերիկացի, գերմանացի և ավստրիացի  ուռուցքաբանները կլինիկական փորձարկումներ են անցկացրել:
20:47
05 Հուլիսի 2017
Samsung-ը կթողարկի Galaxy S8-ի փոքրացված տարբերակը
Samsung ընկերությունը թողարկման է պատրաստում իր ֆլագմանյան սմարթֆոնի փոքրացված տարբերակը:
21:30
02 Հուլիսի 2017
Գիտնականները զգուշացրել են ուղեղի ճճվային կաթված առաջացնող համաճարակի մասին
ԱՄՆ հետազոտողները հայտնաբերել են, որ առնետային թոքային Angiostrongylus cantonensis որդը տարածվել Ֆլորիդա նահանգի հինգ շրջաններում:
11:37
30 Հունիսի 2017
Գիտնականները գտել են Հայաստանի և Արցախի կանանց գենետիկ ծագման առանձնահատկությունը
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության կանանց հաատվածը վերջին ութ հազար տարվա ընթացքում գենետիկ տեսանկյունից գրեթե չի փոխվել։