480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
«Սինոփսիս» ընկերությունը նախատեսում է երիտասարդ դասախոսներին տրամադրել դասախոսական դրամաշնորհ
17:44
24 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Սինոփսիս» ընկերությունը նախատեսում է երիտասարդ դասախոսներին (մինչև 30 տարեկան)  տրամադրել դասախոսական դրամաշնորհ, որը կկոչվի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու անունով:

 Ինչպես «Նովոստի-Արմենիային»  երկուշաբթի հայտնեց  «Սինոփսիս-Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Գ.Մարկոսյանը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության և Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի միջև ստորագրվել է  համագործակցության պայմանագիր, համաձայն որի ստեղծվում է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնը:

Դրամաշնորհը նպատակաուղղված է երիտասարդ կադրերի շրջանում համալսարանական դասախոսական գործունեությամբ զբաղվելու նկատմամբ հետաքրքրության  մեծացմանը:

«Սինոփսիս» ընկերության ղեկավարությանը գտնում է, որ նման քայլերը կնպաստեն ԲՈՒՀ-երում դասախոսական կազմի երտասարդացման խնդրի լուծմանը»,-ասված է հաղորդագրությունում:

Համաձայն պայմանագրի` «Սինոփսիս»  ընկերությունը Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանին  կտրամադրի նաև “Սինոփսիսի» էլեկտրոնային ավտոմատացված նախագծման համալսարանական ծրագրային գործիքների 50 ամբողջական փաթեթներ և դրանց օգտագործման լիցենզիաները:

Համաձայն հաղորդագրության՝«Սինոփսիս» ընկերության պատվիրակության կազմում եղել են «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan, President and COO of Synopsys),  ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության  գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը (Rich Goldman), Սինոփսիս Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյայանը և այլոք:

Sy Synopsys Inc ՏՏ ամերիկյան ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին սեպտեմբերի 24-ին, (Dr.Chi-Foon Chan) շնորհվել է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի «Պատվավոր դոկտորի» կոչում։

Synopsys Inc ընկերությունը հայկական շուկա է մուտք գործել 2004 թ.-ի հոկտեմբերին՝ Leda Design-ի և Monterey Arset-ի Synopsys Armenia միասնական ԲԲԸ միաձուլումից հետո։ Երկու տարվա ընթացքում Synopsys Inc-ը Հայաստանին է տրամադրել 360 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկական ներդրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:31
28 Հունիսի 2017
Petya-ն արդեն Հայաստանում է. ինչպես պաշտպանվել
Petya վիրուսն Հայաստանում է:
20:35
25 Հունիսի 2017
Գիտնականները երեք օրում Երկրի կործանում են կանխատեսում
Գիտնականները հայտնում են վտանգավոր գործոնների մասին:
19:20
25 Հունիսի 2017
Արեգակնային համակարգում կարող է գոյություն ունենալ 10-րդ մոլորակը
Արեգակնային համակարգում, հնարավոր է, գոյություն ունի 10-րդ մոլորակը։
17:52
25 Հունիսի 2017
Ինչո՞ւ են որոշ մարդիկ մյուսներից խելացի
Էդինբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչու են որոշ մարդիկ ինտելեկտուալ տեսանկյունից գերազանցում մյուսներին:
17:08
24 Հունիսի 2017
Չի բացառվում երկրորդ Մարսի գոյությունն Արեգակնային համակարգում
Արիզոնայի համալսարանի աստղագետները հավանական են համարում Արեգակնային համակարգում տասներորդ մոլորակի գոյությունը:
19:58
18 Հունիսի 2017
Apple–ը նոր iPhone-ների զանգվածային արտադրություն է սկսել
iPhone–ների շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա աշնանը։
18:38
18 Հունիսի 2017
Facebook–յան մեկնաբանություններում արդեն կարելի է GIF օգտագործել
Facebook–ի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը։
15:57
18 Հունիսի 2017
Հաստատվել է, որ աստղերը զույգերով են ձևավորվում
Բերկլիի և Հարվարդի համալսարանի աստղագետներն ու ֆիզիկոսները դիտարկումներ և հաշվարկներ են անցկացրել:
14:25
18 Հունիսի 2017
Գեր կանայք ավելի հաճախ են արատներով երեխաներ ունենում
Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեն, արատներով երեխա ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
18:04
17 Հունիսի 2017
Դարաշրջանի ավարտ. Yahoo!–ն այլևս գոյություն չունի
Հունիսի 16–ից ընկերությունը վերանվանվել է և կոչվում է Altaba Inc.։
16:49
11 Հունիսի 2017
Երեխաները զանազանում են դեմքերը դեռ մինչև ծնվելը
Երեխաներն ընդունակ են տարբերել դեմքերը մինչև ծնվելը:
16:51
10 Հունիսի 2017
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը: