483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում վերսկսվում են միջնադարյան Դվին քաղաքի պեղումները
19:56
20 Սեպտեմբերի 2007

Հայաստանում սկսվում են միջնադարյան Դին քաղաքի պեղումները, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Գրիգոր Արեշյանը։

«Դվինի պեղումները գրեթե հարյուրամյա պատմություն ունեն և ընդհատվել են 1994-ին, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով»,-ասաց Արեշյանը, հավելելով, որ պեղումների վերսկսումը կարևոր նշանակություն ունի։

Նրա խոսքերով, ընդհուպ մինչև անցած դարավերջ Դվինում կատարվող հնագիտական աշխատանքները նպատակ ունեին լրացնել բացերը հայկական միջնադարյան գրավոր աղբյուրներում։

«Հիմա մենք անցնում ենք նոր փուլի, որով պիտի բնորոշվի 21-րդ դարի հայկական հնագիտությունը։ Այս փուլում մենք պետք է կանգ առնենք այն հարցերի վրա, որոնք կարևոր են համաշխարհային քաղաքակրթության օրինաչափությունների բացահայտման տեսակետից»,-ասաց Արեշյանը։

Նա նշեց, որ պեղումները կարող են լույս սփռել Արևմուտքի և Արևելքի հատման վայրում հայկական քաղաքակրթության ծագման, և հետագա երկու հազարամյակնորում նրա վերափոխման վրա։

Պեղումները կանցկացվեն հայ և ամերիկացի հնագետների միջև կնքված համագործակցության համաձայնագրի հիման վրա։

Դվինը միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքն է եղել։ Այն կառուցել է Խոսրով Երկրորդ արքան 335-ին։ Դրանից հետո այստեղ է տեղափոխվել հայ Արշակունի արքաների նստավայրը։

Դվինը նախորդ մայրաքաղաք Արտաշատից դեպի հյուսիս է գտնվում, Մեծամոր գետի ափին, ներկայիս Երևանից 35 կմ. դեպի հարավ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
07 Դեկտեմբերի 2016
Քնի պակասը կրկնակի ավելացնում է ՃՏՊ–ներում հայտնվելու ռիսկը
Առողջ և լիարժեք քունն ավտոպատահարներից խուսափելու միջոց է։
21:10
05 Դեկտեմբերի 2016
Հնագետները Տիրոջ Գերեզմանի իսկության ապացույցներ են գտել
Հնագետները պարզել են Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի ծագումը:
16:19
04 Դեկտեմբերի 2016
Ասպիրինը կյանքը երկարացնող միջոց է. գիտնականներ
Տարեց մարդիկ, ում համար բարձր է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկը, կարող են երկարացնել իրենց կյանքը:
16:20
03 Դեկտեմբերի 2016
Facebook-ը կօգտագործի արհեստական ինտելեկտը ֆեյքերը հայտնաբերելու համար
Facebook սոցիալական ցանցը կօգտագործի արհեստական ինտելեկտը կեղծ նորությունների և ուղիղ տեսահեռարձակումներում բռնության տեսարաններ հայտնաբերելու համար:
13:26
03 Դեկտեմբերի 2016
Անտարկտիդայում 14 մլն տարեկան բզեզ են գտել
Ժամանակակից Անտարկտիդայի տարածքում ընդամենը երեք տեսակի միջատ է բնակվում, սակայն անցյալում դրանց թիվն ավելի մեծ է եղել:
21:11
01 Դեկտեմբերի 2016
Nestle–ն 40%–ով կպակասեցնի շոկոլադի քաղցրությունը, բայց համային որակները չեն փոխվի
Շվեյցարական Nestle ընկերությունը գտել է իր շոկոլադում շաքարի պարունակությունը նվազեցնելու ձևը։
16:26
30 Նոյեմբերի 2016
Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։
22:15
29 Նոյեմբերի 2016
Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone:
17:18
28 Նոյեմբերի 2016
Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։
16:18
28 Նոյեմբերի 2016
Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի
National Geographic  աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրն ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։
20:55
27 Նոյեմբերի 2016
Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը
Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:
19:45
27 Նոյեմբերի 2016
Ինչպիսի՞ն կլինի կյանքը Երկրի վրա Մարսի անհետացման դեպքում. գիտնականներ
ԱՄՆ-ի և ՄԱԷ-ի գիտնականները ներկայացրել են Երկիր մոլորակի կենսապայմանները: