483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկեց Երիտասարդ բժիշկների միջազգային գիտաժողովը
17:56
20 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) հինգշաբթի տեղի ունեցավ Երիտասարդ բժիշկների միջազգային չորրորդ գիտաժողովի բացման արարողությունը։

«Ամեն անգամ, երիտասարդ բժիշկների գիտաժողովին մասնակցելով, ես նկատում եմ, որ երիտասարդ սերնդի շրջանակներում կան արժանի մասնագետներ, որոնք պետք է ավելի խոշոր քայլեր ձեռնարկեն բժշկության զարգացման ճանապարհին»,- համաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ԳԱԱ փոխնախագահ Վիլեն Հակոբյանը։

Նա ողջունեց համաժողովի մասնակիցներին՝ նրանց ցանկանալով արգասաբեր աշխատանք։

«Այսպիսի միջոցառումների ժամանակ էլ ձևավորվում են ապագա մասնագետները»,- նշեց Հակոբյանը։

Նրա կարծիքով, գիտաժողովի մասնակիցների մեծ մասը ապագայում իրենց արժանի տեղը կգրավեն առողջապահության և բժշկության ոլորտներում։

Իր հերթին, գիտաժողովի նախագահ Արտյոմ Գրիգորյանն ավելացրեց, որ եռօրյա համաժողովին մասնակցում են մոտ 200 երիտասարդ բժիշկներ, որոնք ժամանել են 23 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Նիգերիայից, ինչպես նաև Իսրայելից։

«Համաժողովի ընթացքում մասնակիցները փորձի փոխանակում կկատարեն բժշկության արդիական հիմնախնդիրների շուրջ, կլսեն մի շարք դասախոսություններ առողջապահության ժամանակակից ուղղությունների վերաբերյալ։ Չի բացառվում նաև համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացումը»,- ասաց նա։

Համաժողովի արդյունքներով կընտրվեն լավագույն 4 աշխատությունները, որոնց հեղինակներին հնարավորություն կտրվի մասնակցել եվրոպական գիտաժողովներին։ Գիտաժողովի մասնակիցներից մեկը կարժանանա նախագահի պարգևին։

Երիտասարդ բժիշկների միջազգային չորրորդ գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի բժշկական միությունը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ մեկտեղ, ՀՀ առողջապահության նախարարությունը, ԳԱԱ, Առողջապահության ազգային ինստիտուտը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը։

Երիտասարդ բժիշկների առաջին միջազգային գիտաժողովը տեղի ունեցավ 2001թ. Երևանում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:21
19 Նոյեմբերի 2017
Uber–ն ու NASA–ն թռչող տաքսիների ցանց է գործարկում (ՖՈՏՈ)
Uber ընկերությունը և NASA–ն պայմանագիր են կնքել թռչող տաքսիների ցանց գործարկելու վերաբերյալ։
15:20
19 Նոյեմբերի 2017
Apple ընկերությունը 3 նոր սմարթֆոն կթողարկի 2018 թվականին
Հաջորդ տարի Apple ընկերությունը միանգամից երեք սմարթֆոն կթողարկի:
16:47
12 Նոյեմբերի 2017
Գիտնականները բացահայտել են երջանիկ կյանքի գաղտնիքը
ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի նյարդակենսաբան Մորան Սերֆը նշել է երջանիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
20:52
11 Նոյեմբերի 2017
Apple–ը զգուշացնում է. iPhone X–ի դիսփլեյը կարող է այրվել
Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին:
12:00
27 Հոկտեմբերի 2017
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքը։
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը:
21:02
18 Հոկտեմբերի 2017
Volterman–ի մշակողները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին սավառնող տեսախցիկը (ՎԻԴԵՈ)
Volterman-Ring սմարթ դրամապանակի հայ մշակողները հայտնել են աշխարհում Moon սավառնող խցիկի ստեղծման մասին։
20:37
15 Հոկտեմբերի 2017
Հայտնի են Google–ի ամենասարսափելի հարցումները
Հայտնի են Google որոնողական համակարգի ամենասարսափելի հարցումները։
17:11
14 Հոկտեմբերի 2017
NASA–ի տիեզերագնացների արված լուսանկարները կհանվեն աճուրդի (ՖՈՏՈ)
Լուսանկարների թվում է նաև տիեզերքից մարդու կողմից արված Երկիր մոլորակի առաջին լուսանկարը։
15:59
14 Հոկտեմբերի 2017
iPhone–ը «կոտրելու» պարզ միջոց է հայտնաբերվել
Մշակող Ֆելիքս Կրաուզեն (Felix Krause) ներկայացրել է ֆիշինգի օգնությամբ iOS օգտատերերի տվյալների գողության նոր միջոց։
17:57
08 Հոկտեմբերի 2017
NASA–ն ցուցադրել է աշխարհի ամենամեծ սառցաբեկորի լուսանկարները (ՖՈՏՈ)
NASA–նլուսանկար է աշխարհի ամենամեծ սառցաբեկորը, որն առանձնացել է Անտարկտիդայում գտնվող Լարսեն  սառցադաշտից։
18:25
07 Հոկտեմբերի 2017
Ստեղծվել է սոսինձ, որը «կարում է» վերքերի եզրերը
Գիտնականները թեստավորել են իրենց գյուտը մկների և խոզերի վրա: