480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կրթության նախարարը սփյուռքի ուսուցիչների հետ քննարկել է հայկական համայնքների խնդիրները
20:02
13 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը երկուշաբթի հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչների հետ, որոնք մասնակցում էին Երևանում անցկացվող ամենամյա վերապատրաստական դասընթացներին։

«Աշխարհի 11 երկրից ժամանած 30 ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների ընթացքը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունում։

Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Սփյուռքի միջև կրթության ոլորտում կապերի ամրապնդման խնդիրները՝ շոշափելով  հայկական համայնքների խնդիրները։

Մկրտչյանը մտահոգություն է հայտնել սփյուռքում հայկական կրթօջախների նվազման կապակցությամբ՝ հատկապես կարևորելով հայ ուսուցիչների ազգապանվեր առաքելությունն արտասահմանում։

Նախարարը պատասխանել է  ուսուցիչների հարցերին և լսել կրթական գործընթացի կազմակերպման տարբեր փուլերին վերաբերող նրանց առաջարկները։

Սփյուռքահայ ուսուցիչներին, մասնավորապես, հետաքրքրել է  հայերենի՝  որպես օտար լեզու դասավանդման, դասագրքերի և ուսումնական նյութերի ձեռքբերման, մի շարք երկրներում հայագիտական բաժինների հիմնադրման, ինչպես նաև Հայաստանի բյուջեից դրանց հնարավոր ֆինանսավորման  հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առանձին հայկական համայնքների համար կադրերի պատրաստման և այլ երկրներում բնակվող հայ դպրոցականներին Հայաստան բերելու խնդիրները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Հունիսի 2017
Գիտնականները երեք օրում Երկրի կործանում են կանխատեսում
Գիտնականները հայտնում են վտանգավոր գործոնների մասին:
19:20
25 Հունիսի 2017
Արեգակնային համակարգում կարող է գոյություն ունենալ 10-րդ մոլորակը
Արեգակնային համակարգում, հնարավոր է, գոյություն ունի 10-րդ մոլորակը։
17:52
25 Հունիսի 2017
Ինչո՞ւ են որոշ մարդիկ մյուսներից խելացի
Էդինբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչու են որոշ մարդիկ ինտելեկտուալ տեսանկյունից գերազանցում մյուսներին:
17:08
24 Հունիսի 2017
Չի բացառվում երկրորդ Մարսի գոյությունն Արեգակնային համակարգում
Արիզոնայի համալսարանի աստղագետները հավանական են համարում Արեգակնային համակարգում տասներորդ մոլորակի գոյությունը:
19:58
18 Հունիսի 2017
Apple–ը նոր iPhone-ների զանգվածային արտադրություն է սկսել
iPhone–ների շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա աշնանը։
18:38
18 Հունիսի 2017
Facebook–յան մեկնաբանություններում արդեն կարելի է GIF օգտագործել
Facebook–ի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը։
15:57
18 Հունիսի 2017
Հաստատվել է, որ աստղերը զույգերով են ձևավորվում
Բերկլիի և Հարվարդի համալսարանի աստղագետներն ու ֆիզիկոսները դիտարկումներ և հաշվարկներ են անցկացրել:
14:25
18 Հունիսի 2017
Գեր կանայք ավելի հաճախ են արատներով երեխաներ ունենում
Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեն, արատներով երեխա ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
18:04
17 Հունիսի 2017
Դարաշրջանի ավարտ. Yahoo!–ն այլևս գոյություն չունի
Հունիսի 16–ից ընկերությունը վերանվանվել է և կոչվում է Altaba Inc.։
16:49
11 Հունիսի 2017
Երեխաները զանազանում են դեմքերը դեռ մինչև ծնվելը
Երեխաներն ընդունակ են տարբերել դեմքերը մինչև ծնվելը:
16:51
10 Հունիսի 2017
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը:
15:49
10 Հունիսի 2017
Քաղցկեղային բջիջները միմյանց փոխանցում են դեղորայքակայունությունը
Գիտնականները բացահայտել են քաղցկեղային բջիջների հաղորդակցման և միջբջջային տեղեկատվության փոխանակության բացառիկ ձևը։