482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ընդունելության քննությունները տեսագրվելու են տեսա և լսահամակարգերով. Նախարար
14:25
18 Հուլիսի 2007

Հայաստանում ընդունելության քննությունները տեսագրվելու են տեսա և լսահամակարգերով։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Հայսաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Նրա խոսքերով, քննական բոլոր դահլիճներում գրավոր քննությունների ընթացքում կտեղադվեն տեսախցիկներ քննական ընթացքին հետևելու համար, իսկ բանավոր քննությունների ժամանակ տեղի կունենա նաև ձայնագրում։

«Դա ծնողներին հնարավորություն կտա լսել քննական ողջ ընթացքը», - պարզաբանեց նա։

Լևոն Մկրտչյանը  նշեց,  քանի որ տեսագրումը տեղի է ունենալու ընդհանուր ռեժիմով և ներկայացնելու է դահլիճը ամբողջությամբ՝ կանգ չառնելով կոնկրետ դիմորդի վրա, ապա ծնողները, ինչպես նաև ԶԼՄ-ի ներկայացուցիչները առանձին դեպքերում հնարավորություն կստանան մտնել ընդհանուր դահլիճ և ներկա գտնվել քննությանը։

Միաժամանակ, նախարարը նշեց, որ քննական ընթացքը տևելու է մինչև օգոստոսի 10-ը, ի տարբերություն անցյալ տարվա, երբ քննությունները ավարտվել էին օգոստոսի 20-ին։

«Դա հնարավոր եղավ հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննության անցկացման շնորհիվ»,- պարզաբանեց նա։

Մկրտչյանը ասաց, որ քննությունների արդյունքների վերջնական ցուցակները կհրապարակվեն օգոստոսի 20-ին։

«Հինգ օր մենք մտադիր ենք հատկացնել բողոքարկման հարցերի լուծմանը, որից հետո արդյունքները կամփոփվեն հինգ օրվա ընթացքում», - տեղեկացրեց նա։

Հայաստանի ԲՈՒՀ-եր դիմորդների փաստաթղթերի ընդունումը սկսվել է հունիսի 15-ին և շարունակվելու է մինչև հուլիսի 15-ը ներառյալ։ Պետական ԲՈՒՀ-եր ընդունելության քննությունների մասնակցելու հայտ են ներկայացրել 12072 դիմորդ Երևանից և երկրի բոլոր տասը մարզերից։ Ընթացիկ տարում նշանակված է 25719 քննություն։

Հայաստանում ընդհանուր առմամբ գործում է 16 պետական ԲՈՒՀ։ Այսօր պետական ԲՈՒՀ-երում ուսում են ստանում մոտավորապես 65 հազ. ուսանող։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:51
10 Դեկտեմբերի 2017
Ճաղատությունը և վտանգավոր հիվանդությունները փոխկապակցված են.գիտնականներ
Վաղ ճաղատացումը ու մազերի ճերմակումը տղամարդկանց մոտ կարող է վկայել որոշ հիվանդությունների հակվածության մասին։
12:58
09 Դեկտեմբերի 2017
Instagram–ը սկսել է թեստավորել սեփական մեսենջերը
Instagram-ը սկսել է թեստավորել սեփական մեսենջերը:
21:50
03 Դեկտեմբերի 2017
Instagram–ը երկար սպասված ֆունկցիա է առաջարկելու
Instagram սոցցանցը թեստավորում է նոր հնարավորություներ, որոնք հետո կներկայացվեն ցանցում:
20:47
03 Դեկտեմբերի 2017
«ВКонтакте» սոցցանցը հնարավոություն կընձեռի խմբագրել ուղարկված նամակները
«ВКонтакте» սոցցանցը հնարավորություն է ստեղծել նամակը ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խմբագրել այն։
21:05
02 Դեկտեմբերի 2017
Դիզայներները սմարթֆոնային կախվածությունից ազատվելու սարք են ստեղծել
Ավստրալացի դիզայներ Քլեմենս Շիլինջերը հեռախոսային կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ սարք է ստեղծել։
12:48
26 Նոյեմբերի 2017
AliExpress կայքում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն
Տեղեկատվական անվտանգության փարձագետները խոցելիություն են հայտնաբերել հայտնի AliExpress կայքում:
15:50
25 Նոյեմբերի 2017
Հայտնի է 2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը
TIME ամսագիրը հրապարակել է խմբագրության կարծիքով  2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը:
19:21
19 Նոյեմբերի 2017
Uber–ն ու NASA–ն թռչող տաքսիների ցանց է գործարկում (ՖՈՏՈ)
Uber ընկերությունը և NASA–ն պայմանագիր են կնքել թռչող տաքսիների ցանց գործարկելու վերաբերյալ։
15:20
19 Նոյեմբերի 2017
Apple ընկերությունը 3 նոր սմարթֆոն կթողարկի 2018 թվականին
Հաջորդ տարի Apple ընկերությունը միանգամից երեք սմարթֆոն կթողարկի:
16:47
12 Նոյեմբերի 2017
Գիտնականները բացահայտել են երջանիկ կյանքի գաղտնիքը
ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի նյարդակենսաբան Մորան Սերֆը նշել է երջանիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
20:52
11 Նոյեմբերի 2017
Apple–ը զգուշացնում է. iPhone X–ի դիսփլեյը կարող է այրվել
Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին:
12:00
27 Հոկտեմբերի 2017
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքը։