ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռոբոտները երբեք չեն կարողանա փոխարինել լրագրողներին` համատեքստ զգալու ընդունակության բացակայության և խոսքի հետ աշխատելու անկարողության պատճառով: Այսպիսի կարծիք է հայտնել ուրբաթ
ՏԱՍՍ-ի հետ զրույցում «Պրոմոբոտ» խելացի ռոբոտների ռուսական ընկերության հիմնադիր և զարգացման տնօրեն Օլեգ Կիվոկուրցևը:
«Չեմ հավատում, թե լրագրողությամբ կարող է զբաղվել ռոբոտը, չէ՞ որ այդ մասնագիտությունում ստեղծարարություն է անհրաժեշտ, պետք է զգալ համատեքստը, կարողանալ աշխատել խոսքի հետ, ինչպես արվեստում»,- ասել է նա, մեկնաբանելով այն մասնագետների գիտափորձերը, ովքեր փորձում են սովորեցնել մեքենաներին ինքնուրույն լրատվական հաղորդագրություններ գրել: Կիվոկուրցևն օրինակ է բերել` նեյրոնային ցանցը կարող է կտավ նկարել, բայց կանի դա միայն գոյություն ունեցող ոճերի հիման վրա, իսկ նոր ոճ ստեղծել չի կարող:
Загружается новость ...
"Право"
Փորձագետը վստահ է, որ ռոբոտներն ավելի ակտիվ կներդրվեն բարձր վտանգ ունեցող ոլորտներում, այսպես կոչված, կեղտոտ աշխատանքի ոլորտում:
«Իհարկե, ապագայում միապաղաղ աշխատանքը կկատարեն ռոբոտները, ինչը կհանգեցնի նրան, որ ձեռնարկությունները կդառնան ինքնուրույն տնտեսական միավորներ, իսկ այնտեղ կաշխատի մեկ-երկու մարդ»,- վստահ է Կիվոկուրցևը:
Միաժամանակ, նրա կարծիքով, մարդիկ կհայտնվեն Մասլոուի բուրգի գագաթին, որովհետև իրենց բազային կարիքները բավարարված կլինեն, ինչը թռիչքաձև աճ կապահովի գիտության, մշակույթի, արվեստի ոլորտում, իսկ մարդու աշխատանքը միանգամայն առանձնահատուկ արժեք կունենա: -0-