526.4
7.25
475.99
+35
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբոտները չեն կարող փոխարինել լրագրողներին, քանի որ ընդունակ չեն զգալու համատեքստը

20:37
14 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռոբոտները երբեք չեն կարողանա փոխարինել լրագրողներին` համատեքստ զգալու ընդունակության բացակայության և խոսքի հետ աշխատելու անկարողության պատճառով: Այսպիսի կարծիք է հայտնել ուրբաթ ՏԱՍՍ-ի հետ զրույցում «Պրոմոբոտ» խելացի ռոբոտների ռուսական ընկերության հիմնադիր և զարգացման տնօրեն Օլեգ Կիվոկուրցևը:

«Չեմ հավատում, թե լրագրողությամբ կարող է զբաղվել ռոբոտը, չէ՞ որ այդ մասնագիտությունում ստեղծարարություն է անհրաժեշտ, պետք է զգալ համատեքստը, կարողանալ աշխատել խոսքի հետ, ինչպես արվեստում»,- ասել է նա, մեկնաբանելով այն մասնագետների գիտափորձերը, ովքեր փորձում են սովորեցնել մեքենաներին ինքնուրույն լրատվական հաղորդագրություններ գրել: Կիվոկուրցևն օրինակ է բերել` նեյրոնային ցանցը կարող է կտավ նկարել, բայց կանի դա միայն գոյություն ունեցող ոճերի հիման վրա, իսկ նոր ոճ ստեղծել չի կարող:

Փորձագետը վստահ է, որ ռոբոտներն ավելի ակտիվ կներդրվեն բարձր վտանգ ունեցող ոլորտներում, այսպես կոչված, կեղտոտ աշխատանքի ոլորտում:

«Իհարկե, ապագայում միապաղաղ աշխատանքը կկատարեն ռոբոտները, ինչը կհանգեցնի նրան, որ ձեռնարկությունները կդառնան ինքնուրույն տնտեսական միավորներ, իսկ այնտեղ կաշխատի մեկ-երկու մարդ»,- վստահ է Կիվոկուրցևը:

Միաժամանակ, նրա կարծիքով, մարդիկ կհայտնվեն Մասլոուի բուրգի գագաթին, որովհետև իրենց բազային կարիքները բավարարված կլինեն, ինչը թռիչքաձև աճ կապահովի գիտության, մշակույթի, արվեստի ոլորտում, իսկ մարդու աշխատանքը միանգամայն առանձնահատուկ արժեք կունենա: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:11
24 Օգոստոսի 2019
Աշնանային «խնձոր». Apple–ը միանգամից 3 նոր iPhone կներկայացնի
Apple–ը սեպտեմբերին կներկայացնի iPhone–ի երեք նոր մոդելներ
14:58
18 Օգոստոսի 2019
Փորձագետները պարզել են լավագույն տեսախցիկով սմարթֆոնը (ՎԻԴԵՈ)
DxOMark–ի փորձագետները նշել են այն սմարթֆոնը, որի լուսանկարներն առանձնանում են լավագույն որակով։

15:31
17 Օգոստոսի 2019
Գիտական վեճեր. շոկոլադն անօգու՞տ է դեպրեսիայի դեպքում
«Դեպրեսիա և անհանգստություն» պարբերականի ուսումնասիրության մեջ խոսվում է մուգ շոկոլադի օգտակար հատկությունների մասին:
11:56
12 Օգոստոսի 2019
Երկրագնդին Քեոփսի բուրգի չափերի աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին հսկա աստերոիդ է մոտենում։
21:15
11 Օգոստոսի 2019
Sony–ին ներկառուցվող օդորակիչով վերնաշապիկ է մշակել (ՎԻԴԵՈ)
Sony–ն ներկայացրել է վերնաշապիկ` ներկառուցվող օդորակիչով։
21:15
07 Հուլիսի 2019
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները:
21:15
06 Հուլիսի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
22:12
01 Հուլիսի 2019
Աստղաբանները զգուշացրել են հուլիսի 2–ի խավարման վտանգների մասին
Երկիր մոլորակի որոշ բնակիչներ կարող են երեքշաբթի հետևել Արևի ամբողջական խավարման։
21:15
30 Հունիսի 2019
Հայտնի է մկանի աճին նպաստող մթերքը
Բեռլինի Ազատ համալսարանի մասնագետները պատմել են բուսական «դոպինգի» մասին:
21:08
27 Հունիսի 2019
Հայաստանը ձգտում է առաջատար երկիր դառնալ արհեստական ինտելեկտի և տեխնոլոգիաների ոլորտում (ՎԻԴԵՈ)
Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում մասնակցել է Crans Montana Forum-ին։

16:48
23 Հունիսի 2019
Հայտնի են Պարկինսոնի հիվանդության առաջին նախանշանները
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, թե որ նշաններն է կարելի է համարել Պարկինսոնի հիվանդության զարգացման առաջին ազդանշաններ:
17:59
16 Հունիսի 2019
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար. գիտնականներ
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար: