483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ՊՆ. զենիթահրետանային նոր համակարգ է մշակվում ՌԴ–ում
03:47
25 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 57 մմ տրամաչափի զենիթահրետանային նոր համակարգ է մշակվում Ռուսաստանում։ Այդ մասին հինգշաբթի ասել է ՀՕՊ զորքերի պետ գեներալ–լեյտենանտ Ալեքսանդր Լեոնովը։

«Տունգուսկա» և «Շիլկա» մեր համակարգերին փոխարինելու է գալիս 57 մմ տրամաչափի զենիթահրետանային նոր հեռանկարային համակարգը»,– ասել է Լեոնովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

«Շիլկան» խորհրդային զենիթային ինքնագնաց սարք է` զինված 23 մմ տրամաչափի քառատված ավտոմատ թնդանոթով, որը նախատեսված է ցամաքային զորքերի անմիջական պաշտպանության, մինչև 2.5 հազար մետր հեռավորության և մինչև 1.5 հազար մետր բարձրության և մինչև 450 մետր վայրկյան արագությամբ թռչող օդային թիրախների ոչնչացման համար, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Տունգուսկա» զենիթահրթիռային թնդանոթային համակարգն ապահովում է տարբեր տեսակի օդային թիրախների (ուղղաթիռների, մարտավարական ավիացիայի ինքնաթիռների, թևավոր հրթիռների, անօդաչուների) հայտնաբերումը, նույնականացումը, ուղեկցումն ու ոչնչացումը, ինչպես նաև վերջրյա և ցամաքային թիրախների ոչնչացումը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:00
27 Հոկտեմբերի 2017
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքը։
20:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը:
05:02
19 Հոկտեմբերի 2017
Volterman–ի մշակողները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին սավառնող տեսախցիկը (ՎԻԴԵՈ)
Volterman-Ring սմարթ դրամապանակի հայ մշակողները հայտնել են աշխարհում Moon սավառնող խցիկի ստեղծման մասին։
04:37
16 Հոկտեմբերի 2017
Հայտնի են Google–ի ամենասարսափելի հարցումները
Հայտնի են Google որոնողական համակարգի ամենասարսափելի հարցումները։
01:11
15 Հոկտեմբերի 2017
NASA–ի տիեզերագնացների արված լուսանկարները կհանվեն աճուրդի (ՖՈՏՈ)
Լուսանկարների թվում է նաև տիեզերքից մարդու կողմից արված Երկիր մոլորակի առաջին լուսանկարը։
23:59
14 Հոկտեմբերի 2017
iPhone–ը «կոտրելու» պարզ միջոց է հայտնաբերվել
Մշակող Ֆելիքս Կրաուզեն (Felix Krause) ներկայացրել է ֆիշինգի օգնությամբ iOS օգտատերերի տվյալների գողության նոր միջոց։
01:57
09 Հոկտեմբերի 2017
NASA–ն ցուցադրել է աշխարհի ամենամեծ սառցաբեկորի լուսանկարները (ՖՈՏՈ)
NASA–նլուսանկար է աշխարհի ամենամեծ սառցաբեկորը, որն առանձնացել է Անտարկտիդայում գտնվող Լարսեն  սառցադաշտից։
02:25
08 Հոկտեմբերի 2017
Ստեղծվել է սոսինձ, որը «կարում է» վերքերի եզրերը
Գիտնականները թեստավորել են իրենց գյուտը մկների և խոզերի վրա:
22:07
29 Սեպտեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները Հայաստանում
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջազգային համաժողովի շրջանակում ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները:
00:05
28 Սեպտեմբերի 2017
Հայազգի Կարինա Մովսեսյանը` ԵՄ–ի լավագույն երիտասարդ գիտնական
«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29–րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել 18–ամյա Կարինա Մովսեսյանը Կառլովի Վառիից։
19:39
27 Սեպտեմբերի 2017
Google–ն ու Levi's–ը խելացի ջինսե բաճկոն են մշակել (ՎԻԴԵՈ)
Google–ն ու Levi's–ը մշակել են Commuter Trucker Jacket խելացի ջինսե բաճկոնը։
05:05
11 Սեպտեմբերի 2017
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ձերբակալել 25 հետախուզվողների Չինաստանում
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ոստիկանությանը չինական Ցինդաո քաղաքում ձերբակալել 25 հետախուզվող քաղաքացիների: