441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Օգտատերերի ներգրավվածությունը սոցցանցերում միանգամայն փոխում է տեղեկատվական պատերազմների լանդշաֆտները. փորձագետ

20:44
25 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Օգտատերերի ներգրավվածությունը սոցցանցերում միանգամայն փոխում է տեղեկատվական պատերազմների լանդշաֆտները, ասվում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Մարտիրոսյանի զեկույցում։

Նրա կարծիքով, տեղեկատվական դիմակայության, քարոզչության և հակաքարոզչության ժամանակակից մեթոդները կախված են համացանցի, սոցցանցի, բջջային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ստեղծված նոր միջավայրից։

«Սոցցանցերը կարծիքների հրապարակային փոխանակման նոր ձևաչափ են, որը հանգեցրել է աշխարհագրական սահմանների ջնջմանը, ազգային, տարիքային, սեռային տարբերությունների զրոյացմանը։ Սոցցանցերի էությունը յուրաքանչյուր օգտատիրոջ դարձնում է ինչպես պոտենցիալ սպառող, այնպես էլ տեղեկության գեներատոր»,– նշեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, միաժամանակ, մոլորակի բնակչությունն ավելի է ներգրավվում սոցցանցերում։ Ըստ ITU կազմակերպության տվյալների, 2015 թվականի դեկտեմբերի դրությամբ Երկրում եղել է շուրջ 3.26 մլրդ օգտատեր։ Մինդեռ 2000 թվականին այդ ցուցանիշը հասնում էր միայն 400 մլն–ի։ Փաստորեն, այսօրվա դրությամբ, մոլորակի բնակչության գրեթե կեսը ներգրավված է ցանցում, և այդ թիվը դինամիկ աճ է ցուցադրում։

Փորձագետը կարծում է, որ մոլորակի գործնականորեն յուրաքանչյուր երկրորդ օգտատերն անմիջականորեն հասանելի է դառնում հոգեբանական գործառնություններ վարելու համար։ Սոցցանցերի գործիքակազմը թույլ է տալիս թիրախային գրոհներ իրականացներ օգտատերերի կոնկրետ խմբերի վրա։

«Սոցիալական ցանցերը դառնում են տեղեկատվական պատերազմ վարելու նոր միջավայր։ Միաժամանակ, իրենք` օգտատերերը դառնում են ինչպես նշանակետ, այնպես էլ սոցիալական գործառնությունների չգիտակցված, բայց ներգրավված մասնակիցներ»,– ընդգծեց Մարտիրոսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին