+18
Եղանակը Երևանում
Հայ

Մուգ շոկոլադը կօգնի հաղթահարել առիթմիան

16:57
27 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Շոկոլադի օգտակարությունն ապացուցվել է բազմիցս` այն ոչ միայն համեղ է և տրամադրություն է բարձրացնում, այլ նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի ռիսկը:

Այժմ Հարվարդի Չանի անվան հանրային առողջության դպրոցի (Harvard T.H. Chan School of Public Health) գիտնականներն Էլիզաբեթ Մոստովսկու գլխավորությամբ պարզել են, որ շոկոլադը նաև նվազեցնում է առկայծող առիթմիայի զարգացման ռիսկը: Չափավոր քանակությամբ, բայց կանոնավոր կերպով մուգ շոկոլադ ուտող մարդիկ 10-20%-ով պակաս են տառապում այդ հիվանդությամբ, քան նրանք, ովքեր գրեթե չեն օգտագործում կակաոյից ստացած արտադրանքը, գրում է vesti.ru-ն:

Загружается новость ... "Право"

Ուսումնասիրությունը բավականին լայնածավալ էր` դրան մասնակցել է 50-ից 64 տարեկան ավելի քան 55 հազար դանիացիներ, ովքեր առաջին անգամ իրենց առողջության և սննդակարգի մասին հարցաթերթիկներ են լրացրել 1993-ից 1997 թվականներն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում ավելի քան 3,3 հազար մարդ հիվանդացել է առկայծող առիթմիայով կամ նախասրտերի թրթիռով (այդ վիճակն առկայծող առիթմիայից տարբերվում է նրանով, որ սիրտը խփում է նորմայից արագ, բայց ռիթմը չի փոխվում):

Հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են` ալկոհոլը, ծխելը, զարկերակային ճնշումը, խոլեստերինի մակարդակը, հետազոտողները համեմատել են առիթմիայի առաջացման ռիսկը շոկոլադ սիրողների և չսիրողների մոտ:

Որպես մեկ չափաբաժին ընտրվել է շոկոլադի մեկ ունցիա` 28 գրամից մի փոքր ավելի: Նրանք, ովքեր ամսական մեկից երեք անգամ կերել են մեկ ունցիա շոկոլադ, 10%-ով պակաս դեպքում են հիվանդացել առիթմիայով, քան նրանք, ովքեր օգտագործել են շոկոլադ ամսական մեկ անգամից պակաս:

Շաբաթական մեկ չափաբաժինը նվազեցրել է առիթմիայի զարգացման ռիսկը 17%-ով, իսկ շաբաթական երկուսից վեց չափաբաժինը` 20%-ով:

Ընդհանուր առմամբ, շոկոլադի դանիացի սիրահարներն ավելի առողջ էին, ունեին ավելի լավ կրթություն և ավելի հազվադեպ էին հիվանդանում շաքարախտով և հազվադեպ էին տառապում զարկերակային բարձր ճնշումից:

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:17
10 Սեպտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանը Հայաստան կայցելի. WCIT կազմկոմիտե
Քարդաշյանը հանդես կգա որպես հիմնական զեկուցող և պանելիստ։
21:15
01 Սեպտեմբերի 2019
Google-ն iPhone-ներից անձնական տվյալների զանգվածային արտահոսք է հայտնաբերել
Google ընկերությունը հայտնաբերել է iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վարակման կայքերը:
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
17:11
24 Օգոստոսի 2019
Աշնանային «խնձոր». Apple–ը միանգամից 3 նոր iPhone կներկայացնի
Apple–ը սեպտեմբերին կներկայացնի iPhone–ի երեք նոր մոդելներ
14:58
18 Օգոստոսի 2019
Փորձագետները պարզել են լավագույն տեսախցիկով սմարթֆոնը (ՎԻԴԵՈ)
DxOMark–ի փորձագետները նշել են այն սմարթֆոնը, որի լուսանկարներն առանձնանում են լավագույն որակով։

15:31
17 Օգոստոսի 2019
Գիտական վեճեր. շոկոլադն անօգու՞տ է դեպրեսիայի դեպքում
«Դեպրեսիա և անհանգստություն» պարբերականի ուսումնասիրության մեջ խոսվում է մուգ շոկոլադի օգտակար հատկությունների մասին:
11:56
12 Օգոստոսի 2019
Երկրագնդին Քեոփսի բուրգի չափերի աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին հսկա աստերոիդ է մոտենում։
21:15
11 Օգոստոսի 2019
Sony–ին ներկառուցվող օդորակիչով վերնաշապիկ է մշակել (ՎԻԴԵՈ)
Sony–ն ներկայացրել է վերնաշապիկ` ներկառուցվող օդորակիչով։
20:37
14 Հուլիսի 2019
Ռոբոտները չեն կարող փոխարինել լրագրողներին, քանի որ ընդունակ չեն զգալու համատեքստը
Ռոբոտները երբեք չեն կարողանա փոխարինել լրագրողներին` համատեքստ զգալու ընդունակության բացակայության և խոսքի հետ աշխատելու անկարողության պատճառով:
21:15
07 Հուլիսի 2019
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները:
21:15
06 Հուլիսի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
22:12
01 Հուլիսի 2019
Աստղաբանները զգուշացրել են հուլիսի 2–ի խավարման վտանգների մասին
Երկիր մոլորակի որոշ բնակիչներ կարող են երեքշաբթի հետևել Արևի ամբողջական խավարման։