ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում նոր՝ Motorola One ու One Power հեռախոսների լուսանկարներն են հայտնվել, հայտնում է
Lenta.ru-ն:
Սմարթֆոնը կունենա «անշրջանակ» էկրան, վերին հատվածում նույն կտրվածքով, ինչ iPhone X-ը: Դրա տակ գտնվում են դիմացի տեսախցիկի մոդուլը և դինամիկը: Լուսանկարներում երևում է, որ հիմնական տեսախցիկի կառուցվածքը նույնն է ինչ iPhone X-ինը:
Ըստ աղբյուրի, Motorola One Power-ը կստանա 6.2 դյույմանոց էկրան՝ 2290x1880 կետայնությամբ: Հիմնական տեսախցիկի մոդուլը կունենա 12 և 5 մեգապիքսել, իսկ առջևի տեսախցիկը՝ 8 մեգապիքսել:
Հեռախոսը կստանա նաև 4 գիգաբայթ օպերատիվ և 64 գիգաբայթ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև 3780 միլիամպեր-ժամ մարտկոց:-0-