527.46
7.22
475.92
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնաբերվել են կանանց մոտ ինսուլտի ռիսկերի բացառիկ գործոնները

19:59
27 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են, թե որ գործոններն են մեծացնում ինսուլտի ռիսկը կանանց շրջանում: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Stroke պարբերականում:

Կանայք տղամարդկանցից ավելի շատ են հակված ուղեղի կաթվածին` ԱՄՆ-ում ինսուլտից ամեն տարի տուժում են 55 հազարով ավելի շատ կանայք: Անցկացնելով ուղեղի կաթվածին նվիրված տասնյակ գիտական աշխատանքների համակարգային վերլուծություն` գիտնականները մի քանի գործոն են առանձնացրել, որոնք բարձրացնում եմ կանանց շրջանում ինսուլտի զարգացման վտանգը:

Այդ գործոնների շարքում են` վաղ ամսեկանները (մինչև 10 տարեկան հասակը), վաղ դաշտանադադարը (մինչև 45 տարեկան), դեգիդրոէփիանդրոսթերոն հորմոնի ցածր մակարդակը և հակաբեղմնավորիչների օգտագործումը: Վտանգավոր խմբում են ներառվել նաև այն կանայք, ովքեր առողջական խնդիրներ են ունենում հղիության ժամանակ կամ դրանից հետո` գեստացիոն շաքարախտ, պրեէկլամպսիա կամ հիպերտենզիա:

Հեղինակները նշում են, որ այս կանայք պետք է ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ ու առողջ ապրելակերպ վարեն:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:31
17 Օգոստոսի 2019
Գիտական վեճեր. շոկոլադն անօգու՞տ է դեպրեսիայի դեպքում
«Դեպրեսիա և անհանգստություն» պարբերականի ուսումնասիրության մեջ խոսվում է մուգ շոկոլադի օգտակար հատկությունների մասին:
11:56
12 Օգոստոսի 2019
Երկրագնդին Քեոփսի բուրգի չափերի աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին հսկա աստերոիդ է մոտենում։
21:15
11 Օգոստոսի 2019
Sony–ին ներկառուցվող օդորակիչով վերնաշապիկ է մշակել (ՎԻԴԵՈ)
Sony–ն ներկայացրել է վերնաշապիկ` ներկառուցվող օդորակիչով։
20:37
14 Հուլիսի 2019
Ռոբոտները չեն կարող փոխարինել լրագրողներին, քանի որ ընդունակ չեն զգալու համատեքստը
Ռոբոտները երբեք չեն կարողանա փոխարինել լրագրողներին` համատեքստ զգալու ընդունակության բացակայության և խոսքի հետ աշխատելու անկարողության պատճառով:
21:15
07 Հուլիսի 2019
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները:
21:15
06 Հուլիսի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
22:12
01 Հուլիսի 2019
Աստղաբանները զգուշացրել են հուլիսի 2–ի խավարման վտանգների մասին
Երկիր մոլորակի որոշ բնակիչներ կարող են երեքշաբթի հետևել Արևի ամբողջական խավարման։
21:15
30 Հունիսի 2019
Հայտնի է մկանի աճին նպաստող մթերքը
Բեռլինի Ազատ համալսարանի մասնագետները պատմել են բուսական «դոպինգի» մասին:
21:08
27 Հունիսի 2019
Հայաստանը ձգտում է առաջատար երկիր դառնալ արհեստական ինտելեկտի և տեխնոլոգիաների ոլորտում (ՎԻԴԵՈ)
Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում մասնակցել է Crans Montana Forum-ին։

16:48
23 Հունիսի 2019
Հայտնի են Պարկինսոնի հիվանդության առաջին նախանշանները
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, թե որ նշաններն է կարելի է համարել Պարկինսոնի հիվանդության զարգացման առաջին ազդանշաններ:
17:59
16 Հունիսի 2019
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար. գիտնականներ
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար: