478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելցի գիտնականներն արհեստական ոսկի են ստեղծել
14:01
25 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելի Տեխնիոն համալսարանի գիտնականներն առաջին անգամ պատմության մեջ արհեստական ոսկի են աճեցրել լաբորատոր պայմաններում, գրում է newrezume.org–ը։ Jerusalem Post–ի հրապարակման համաձայն, այս գյուտը պատկանում է նյութերի ինժեներիայի ֆակուլտետի ասպիրանտ Մարիա Քոյֆման–Քրիսթոսոֆին, ով աշխատել է պրոֆեսոր Բոազ Պոկրոյի գլխավորությամբ։ Արհեստական ոսկու ստացման գործընթացի մանրամասները գիտնականները հրապարակել են Nature Communications ամսագրում։

Տեխնիոնն Իսրայելի առաջատար բուհերից է, որը մասնագիտանում է տեխնիկական գիտությունների վրա։ Այն բացվել է 1924 թվականին և տվել ավելի քան 1000 պրոֆեսիոնալ ինժեներներ և գիտնականներ։ Հենց այստեղ 1980–ականներին մշակվել են օպտիկական մարնաթելերը, հայտնաբերվել են կվազիբյուրեղները։ Համալսարանի աշխատողները հսկայական ավանդ են ներդրել քիմիայի զարգացման գործում։ Բոլորովին զարմանալի չէ, որ հենց Տեխնիոնի գիտնականներն են աշխարհում առաջինն արհեստական ոսկի աճեցրել։

«Արհեստական ոսկի ստեղծելիս մենք առաջնորդվել ենք բացառապես գիտական հետաքրքրությամբ»,– պատմում է Մարիա Կոյֆման–Կրիստոսոֆը,– բայց ինչպես պարզվեց, ստացված նյութը նույնիսկ մի շարք պոտենցիալ առավելություններ ունի բնական ոսկու նկատմամբ»։

Արհեստական նյութը ստացվել է ծակոտկեն ամբողջաբյուրեղի տեսքով, օժտված է բազմաբյուրեղների նկատմամբ առավել մեծ թվով առավելություններով, քանի որ ունի ամբողջական բյուրեղական վանդակահիմք։ Այսպիսի ոսկին օժտված է մեխանիկական բարձր ամրությամբ, բարձր ջերմակայունությամբ, ինչպես նաև բարձր էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
12 Օգոստոսի 2017
Facebook–ը ներկայացնում է Watch նոր տեսահարթակը
Facebook սոցցանցը հայտարարել է Watch հատուկ տեսահարթակի գործարկման մասին։
18:43
12 Օգոստոսի 2017
Կանանց ուղեղն ավելի ակտիվ է աշխատում, քան տղամարդկանցը
Տղամարդկանց և կանանց ուղեղի գործունեության տարբերությունները կարևոր է, քանի որ սեռով է պայմանավորված ուղեղի որոշակի հիվանդությունների նկատմամբ հակումը:
17:01
12 Օգոստոսի 2017
Գիտնականները ծերացումը կանխելու պարզ տարբերակ են գտել
Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Cell ամսագրում:
18:05
06 Օգոստոսի 2017
Facebook-ը նորույթներ է պատրաստում իր օգտատերերի համար
Facebook-ը տեսակապով բանակցությունների համար նախատեսված սարք է մշակում:
20:30
05 Օգոստոսի 2017
Windows 10-ը հնարավորություն կընձեռի հայացքով ղեկավարել համակարգիչը
Աշնանը Windows 10–ում կհայտնվի Eye Control գործառույթը:
18:10
05 Օգոստոսի 2017
Samsung-ն առաջին անգամ շահույթով գերազանցել է Apple-ին
Samsung-ը հուլիսի 27-ի հաշվետվություն է ներկայացրել ռեկորդային եռամսյակակյին շահույթի վերաբերյալ:
20:55
03 Օգոստոսի 2017
Ուղեղում նույն մեխանիզմն օգնում է այրել ճարպը կամ կուտակել այն
Գիտնականներն ուղեղում գտել են մի օղակ, որը կապում է սննդի օգտագործումը և օրգանիզմի ակտիվությունը։
19:27
01 Օգոստոսի 2017
Word-ը տեքստը բարձրաձայն կարդալու հնարավորություն կունենա
Microsoft Word-ում հավաքված տեքստերը բարձրաձայն արտաբերելու հնարավորություն կլինի։
20:21
30 Հուլիսի 2017
Գիտնականները դեղորայքը մարդու օրգաններին հասցնելու միկրոբոտ են մշակել (ՎԻԴԵՈ)
Ամերիկացի, չինացի և իսրայելցի գիտնականները ներկայացրել են տեսանյութ:
19:25
30 Հուլիսի 2017
Գենի խմբագրման շնորհիվ հաջողվել է երկու երեխայի փրկել քաղցկեղից
Գենային ինժեներիայի շնորհիվ հաջողվել է երկու երեխայի փրկել քաղցկեղից:
17:59
30 Հուլիսի 2017
Վտանգավոր վիրուսը վարակել է Google Play–ի հարյուրավոր հավելվածներ
Նոր BankBot վտանգավոր վիրուսը վարակել է Google Play ինտերնետ–խանութի մի քանի հարյուր անվճար հավելվածներ։  
15:15
30 Հուլիսի 2017
Samsung –ը ուտելու բանան–հեռախոս է պատենտավորել
Samsung ընկերությունը պատենտավորել է հեռախոս–բանան։