484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
iPhone–ը «կոտրելու» պարզ միջոց է հայտնաբերվել
15:59
14 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մշակող Ֆելիքս Կրաուզեն (Felix Krause) ներկայացրել է ֆիշինգի օգնությամբ iOS օգտատերերի տվյալների գողության նոր միջոց։ Այդ կերպ չարագործները կարող են գողանալ Apple ID–ի գաղտնաբառը և էջ մտնելու հասանելիություն ունենալ, գրել է նա իր բլոգում։

Lenta.ru–ի հաղորդմամբ, Կրաուզեն բացատրել է, որ հավելվածների հեղինակները կարող են կեղծել գաղտնաբառը հավաքելու համար նախատեսված հատուկ պատուհանը։ Պատուհանը հայտնվում է հեռախոսից գնումներ կատարելու կամ iCloud ու Game Center մուտք գործելու դեպքում։

Բացի դրանից, հանցագործներն իրենց գործն ավարտին հասցնելու համար օգտագործում են այն, որ տվյալների մուտքագրման պատուհանը կարող է հայտնվել նաև հավելվածների ներսում։

Загружается новость ... "Право"

Միևնույն ժամանակ, Apple–ի փաստաթղթերում ներկայացված են այնպիսի պատուհաններ լրացնելու օրինակներ, որոնք տույլ են տալիս գրեթե յուրաքանչուր հավելված ստեղծողին ընդամենը copy անել դա և ներդնել սեփական հավելվածում։

«Ես որոշել եմ չբացել հայտնվող ծանուցումների աղբյուրները, սակայն հաշվի առեք, որ դա գաղտնաբառի 30 տողից պակաս է, և iOS–մշակողներից գրեթե յուրաքանչուրը հեշտությամբ կարող է ստեղծել իր սեփական ֆիշինգային պատուհանը», – նշում է Կրաուզեն։

Սովորական օգտատիրոջ համար այդ պատուհանը նույն տեսքն ունի, ինչ համակարգային պատուհանը։ Կրաուզեն նշում է, որ այն կարելի է տարբերել միայն աննշան մանրամասներով, օրինակ` այլ տեսակի չակերտների օգտագործմամբ։

Որպես կանխարգելիչ միջոց նա խորհրուրդ է տալիս դուրս գալ հավելվածից` էջի գաղտնաբառը հավաքելու անհրաժեշտությունը հայտնվելու դեպքում։ Եթե սրա հետ միասին փաքվի նախազգուշացումը, ապա դա կեղծ պատուհան էր, իսկ եթե մնա` համակարգային։ Օգտատերերին խորհուրդ է տրվում միացնել նաև երկգործոն նույնականացումը։ Այդ դեպքում հանցագործները չեն կարող մուտք գործել, եթե անգամ իմանան գաղտնաբառը։

Կրաուզեն ավելացրել է, որ այդ խոցելիությունը վաղուց գոյություն ունի, և Apple–ը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ հարցը լուծելու ուղղությամբ։ Որպես լուծում նա առաջարկում է նշել հավելվածներից ստացվող ծանուցումները, որպեսզի օգտատերը կարողանա հստակ տարբերել գաղտնաբառի հավաքման ֆիշինգային պատուհանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:50
03 Դեկտեմբերի 2017
Instagram–ը երկար սպասված ֆունկցիա է առաջարկելու
Instagram սոցցանցը թեստավորում է նոր հնարավորություներ, որոնք հետո կներկայացվեն ցանցում:
20:47
03 Դեկտեմբերի 2017
«ВКонтакте» սոցցանցը հնարավոություն կընձեռի խմբագրել ուղարկված նամակները
«ВКонтакте» սոցցանցը հնարավորություն է ստեղծել նամակը ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խմբագրել այն։
21:05
02 Դեկտեմբերի 2017
Դիզայներները սմարթֆոնային կախվածությունից ազատվելու սարք են ստեղծել
Ավստրալացի դիզայներ Քլեմենս Շիլինջերը հեռախոսային կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ սարք է ստեղծել։
12:48
26 Նոյեմբերի 2017
AliExpress կայքում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն
Տեղեկատվական անվտանգության փարձագետները խոցելիություն են հայտնաբերել հայտնի AliExpress կայքում:
15:50
25 Նոյեմբերի 2017
Հայտնի է 2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը
TIME ամսագիրը հրապարակել է խմբագրության կարծիքով  2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը:
19:21
19 Նոյեմբերի 2017
Uber–ն ու NASA–ն թռչող տաքսիների ցանց է գործարկում (ՖՈՏՈ)
Uber ընկերությունը և NASA–ն պայմանագիր են կնքել թռչող տաքսիների ցանց գործարկելու վերաբերյալ։
15:20
19 Նոյեմբերի 2017
Apple ընկերությունը 3 նոր սմարթֆոն կթողարկի 2018 թվականին
Հաջորդ տարի Apple ընկերությունը միանգամից երեք սմարթֆոն կթողարկի:
16:47
12 Նոյեմբերի 2017
Գիտնականները բացահայտել են երջանիկ կյանքի գաղտնիքը
ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի նյարդակենսաբան Մորան Սերֆը նշել է երջանիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
20:52
11 Նոյեմբերի 2017
Apple–ը զգուշացնում է. iPhone X–ի դիսփլեյը կարող է այրվել
Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին:
12:00
27 Հոկտեմբերի 2017
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքը։
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը:
21:02
18 Հոկտեմբերի 2017
Volterman–ի մշակողները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին սավառնող տեսախցիկը (ՎԻԴԵՈ)
Volterman-Ring սմարթ դրամապանակի հայ մշակողները հայտնել են աշխարհում Moon սավառնող խցիկի ստեղծման մասին։