ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հղիության ժամանակ էգ շներն ու կատուները որսի տեսանկյունից սահմանափակ են իրենց շարժումներում, այդ պատճառով բնությունն այնպես է հոգացել, որ նրանց ձագերը հնարավորինս շուտ ծնվեն։ Նրանք լույս աշխարհ են գալիս պաշտպանված բներում, որտեղ ծնողները կարող են երկար ժամանակով թողնել նրանց` որս անելու նպատակով։
Օրինակ, պրիմատները չունեն մշտական պատսպարաններ, և էգերը ձագերին իրենց վրա են տանում։ Ձագուկներն ամուր կառչում են մոր բրդից։ Եվ այս հատկությունը մարդուն է անցել հենց պրիմատներից, կարծում են գիտնականները, գրում է
vokrugsveta.ru–ն։
Հետևաբար, այդ հանգամանքը պահանջում է ավելի զարգացած սերնդի ծնունդ, որը տեսունակ և մորից բռնվելու ընդունակ կլինի։ -0-