486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակիչները կկարողանան «աստղային անձրև» տեսնել
19:28
17 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի, ինչպես և Երկրի ամբողջ հյուսիսային կիսագնդի բնակիչները, նոյեմբերի 18–ի լույս գիշերը Լեոնիդ երկնաքարային անձրև տեսնելու հնարավորություն կունենան, որն իրենից սպիտակաերկնագույն զուգահեռ շերտագծերի «հրավառություն» է ներկայացնում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

Հայհիդրոմետկենտրոնի տվյալներով, նոյեմբերի 18–ի լույս գիշերը Հայաստանի գրեթե ողջ տարածքով կանխատեսվում է փոփոխակի ամպամածություն, բացառությամբ Սյունիքի մարզի, որտեղ տեղումներ են սպասվում։

շաբաթվա ընթացքում նոյեմբերի 15–ից 22–ը Երկիրը հատում է երկնաքարային Լեոնիդ հոսքը, որն առաջացել է Տեմպել–Տուտլի գիսաստղից։ Նոյեմբերի 18–ի լույս գիշերը կգրանցվի երկնաքարերի առավելագույն թիվ։ Դրանք կընկնեն պարբերաբար` ժամում 15-20 հատով։ Դրանց ավելի լավ կլինի դիտել սկսած կեսգիշերից, իսկ ամենաբուռն ժամանակահատվածը կդիտվի առավոտյան։ Պետք է նայել արևելքի կամ հյուսիս–արևելքի կողմ` այդ երկնաքարային մասնիկները տեսնելու համար, որոնք կերևան որպես թռչող պսպղացող շերտագծեր։

Մի ժամանակ Տեմպել–Տուտլի գիսաստղից անջատվող մասնիկների կուտակումը բավականին հեռու կլինի Երկրի ուղեծրից, այդ պատճառով հյուսիսային կիսագնդի բնակիչները կկարողանան տեսնել ոչ մեծ «հրավառություն»։ Դրանք ոլոռահատի չափ ունեցող ավազահատիկներ են, ոչ մեծ փխրուն մասնիկներ, որոնց քաշը կազմում է բառացիորեն մեկ միլիգրամ։ Դրանք Երկիր չեն հասնի, այլ կայրվեն վերին շերտերում, մոտ 80 կմ–ում` շարժվելով վայրկյանում 71 կմ արագությամբ։

Հոսքի «ցածր ֆունկցիոնալությունը» կապված է նրա հետ, որ Տեմպել–Տուտլի գիսաստղն այժմ հեռու է։ Վերջին անգամ այն մոտեցել է Արեգակին 1998 թվականին, հաջորդ անգամ կմոտենա միայն 2031 թվականին։

Տեմպել–Տուտլի առաջացրած լեոնիդները դասվում են «ամենահին» երկնաքարային հոսքերի շարքին, դրանք հայտնի են արդեն 3800 տարի և աչքի են ընկնում անցյալում գրանցված ամենագեղեցիկ աստղային անձրևներով։ 19–րդ դարում հիասքանչ աստղային անձրև է տեղացել, որում եղել են ողջ երկինքը «լուսավորած» մինչև 0.5 մլրդ երկնաքարեր։

Իրենց անվանումը Լեոնիդները ստացել են Առյուծի համաստեղությունից, որում գտնվում է հոսքի ռադիանտը։ Երկնաքարային հոսքը կապված է 55P/Տեմպել–Տուտլի գիսաստղի հետ, թվում է, թե երկնաքարերը դուրս են թռչում առյուծի երախից։ Հոսքի ինտենսիվությունն ամեն տարի տատանվում է և կախված է հոսքի խտությունից, որով անցնում է Երկիրը։ Այդ երկնաքարային հոսքի մասին ամենավաղ պատմական վկայությունը 901 թվականին Եփստիքեոս Ալեքսանդրացու տված բնութագրությունն է։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
22 Հունվարի 2017
Սուրճ՝ սրտի համար
Սուրճը պաշտպանում է սիրտը բորբոքումից:
21:02
19 Հունվարի 2017
Գիտնականները պարզել են վաղաժամ ծերացման պատճառները
Պասիվ կենսակերպ վարող տարեց կանայք կորցնում են կյանքի ութ տարի։
17:00
15 Հունվարի 2017
Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը
Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները գիտական հետազոտություն են անցկացրել:
14:20
07 Հունվարի 2017
Windows 10-ը նոր դիզայն կունենա
Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար:
18:54
04 Հունվարի 2017
Կանխատեսում. Երկիր մոլորակը կոչնչանա 2017 թ.–ի աշնանը
Հայտնի գիտնական Դևիդ Միդը նշել է Երկիր մոլորակի ոչնչացման հստակ ամսաթիվը։
19:18
24 Դեկտեմբերի 2016
Արթնանում է նեանդերտալացիներին կործանած գերհրաբուխը
Մարդկության պատմության մեջ ամենամեծ ժայթքումն առաջացրած իտալական գերհրաբուխը սկսել է արթնանալ:
21:38
19 Դեկտեմբերի 2016
Գարեջրի կանոնավոր օգտագործումը կործանարար է մարդու առողջության համար
Բռնոյի մասնագետները հայտարարել են, որ մարդու օրգանիզմի համար գարեջրի օգտակարությունը չափազանցված է։
21:14
18 Դեկտեմբերի 2016
Բուհում սովորելը ճանաչվել է ճարպակալման պատճառներից մեկը
Վերմոնտի համալսարանի գիտնականների թիմն ուղիղ կապ է սահմանել բուհում սովորելու և ճարպակալման միջև:
19:57
18 Դեկտեմբերի 2016
Մեկ գավաթ կարմիր գինին փոխարինում է 1 ժամվա մարզումները. գիտնականներ
Մեկ գավաթ կարմիր գինին նույնքան օգտակար է, որքան մարզասրահում մեկ ժամ մարզվելը:
18:29
18 Դեկտեմբերի 2016
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
17:13
18 Դեկտեմբերի 2016
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
18:43
17 Դեկտեմբերի 2016
Մեկնարկել է Apple AirPods անլար ականջակալների վաճառքը
Apple ընկերությունը բացել է AirPods պատվիրելու հասանելիությունը ծանուցումից երեք ամիս անց: