ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Իռլանդացի գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների չարաշահումը ճնշում է աղիքային միկրոֆլորան և հանգեցնում հոգեկան առողջության խանգարումներ, մասնավորապես, տագնապ և դեպրեսիա:
Ինչպես հայտնում է
Лента.ру-ն, համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Microbiome ամսագրում:
Փորձագետները կարծում են, որ աղիներում ապրող մանրէները ներգործում են նշիկներում և գլխուղեղի նախադիմային կեղևում միկրոՌՆԹ-ի պարունակության վրա: Նյարդային համակարգի հենց այդ տարրերն են պատասխանատու տագնապի և դեպրեսիայի զարգացման համար:
Загружается новость ...
"Право"
Հեղինակները մկների վրա գիտափորձ են անցկացրել: Կրծողների մի մասը մեծացրել են աղիքային բակտերիաներով, մյուսներին` առանց դրանց (միկրոօրգանիզմները սպանել են հակաբիոտիկներով): Մարսողական համակարգի միկրոֆլորայի փոփոխությունն է ազդել կենդանիների գլխուղեղում միկրոՌՆԹ-ի պարունակության և դրանց վիճակի վրա:
Մասնագետների հետազոտությունը թույլ է տալիս առանձնացնել նոր գործոններ, որոնք ազդում են մարդկանց հոգեկան առողջության վրա: Փորձագետները կարծում են, որ կրծողների վրա անցկացված գիտափորձերն արդարացված են: -0-