ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բալթիմորում գտնվող Ջոն Հոփքինսի բժշկության համալսարանական դպրոցի գիտնականները շագանակագեղձի քաղցկեղի փորձնական բուժման շրջանակում հիվանդներին ներարկել են տեստոստերոնի մեծ չափաբաժին, ինչի արդյունքում հիվանդներից մեկի մոտ նկատվել է դրական միտում։
Սա, իսկապես, անսպասելի է, քանի որ ավելի վաղ ենթադրվում էր, որ տեստոստերոնը սնուցում է ուռուցքի այս տեսակը, գրում է
futurist.ru–ն։
Տղամարդը, որին հաջողվել է նման միջոցով հասնել հիվանդության նահանջի, բուժվել է շուրջ երկու տարի։ Ընդ որում, 46 այլ հիվանդների 40 տոկոսի մոտ արյան մեջ նվազել են օնկոմարկերների ցուցանիշները, որոնցից 30 տոկոսը մոտ` ավելի քան կեսով։ Հարկ է նշել, որ գիտափորձն իրականացվել է այն հիվանդների շրջանում, որոնց չեն օգնել բուժման մյուս տեսակները։
Գիտնականները դեռ չեն կարող հստակ ասել, թե ինչպես է աշխատում բուժումը։ Հարկավոր է հետագա ուսումնասիրություն և գիտափորձին մասնակցող մեծ թվով հիվանդներ։–0–