480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Գիտնականները պարզել են, որ երջանկությունը չի երկարացնում կյանքը
10:15
15 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սխալ է տարածված այն կարծիքը, թե միայն մարդն է մեղավոր իր վշտերի մեջ, ավելին, այն վնասում է հասարակությանը, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով The Guardian-ին։

Ինչպես հայտնում է պարբերականը, բրիտանացի գիտնականները պարզել են, որ երջանկության զգացումը չի երկարացնում կյանքն ու չի ազդում առողջական վիճակի վրա։

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Պետոն և նրա ղեկավարած հետազոտական թիմը փորձել են հերքել աշխարհում մեծ տարածում ստացած կարծիքն այն մասին, թե դժբախտությունը հանգեցնում է հիվանդությունների և հիվանդ մարդիկ իրենք են մեղավոր իրենց հիվանդությունների մեջ, քանի որ ունեցել են բացասական ապրումներ, նշում է հրատարակությունը։

Գիտնականների ուսումնասիրությունը տևել է տասը տարի, ուսումնասիրությանը մասնակցել են ավելի քան մեկ միլիոն բրիտանուհիներ։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ «դժբախտ կամ սթրեսի ենթարկված մարդիկ հիվանդանում կամ ավելի վաղ են մահանում նույն հաճախականությամբ, ինչ ավելի ուրախ և երջանիկ մարդիկ», նշվում է հոդվածում։

Հոգեբանները մեզ համոզում են, որ մենք ինքներս ենք պատասխանատու մեր երջանկության համար և կոչ են անում մոռանալ, որ այլ մարդիկ կամ կյանքի հանգամանքները կարող են օբյեկտիվորեն խանգարել մեր բարեկեցությանը: Այդ մասնագետների կարծիքով, կա միայն մեկ ուժ, որը կարող է ձեզ երջանիկ դարձնել, և այդ ուժը դուք ինքներդ եք, նշում է The Guardian-ը:

Այս դիրքորոշումը չափազանց անհատականացված է, իսկ երջանկության նկատմամբ «ինքնամեղադրական» մոտեցումը, ամենայն հավանականությամբ, կխաթարի, այլ ոչ թե կամրապնդի բարեկեցությունը: Հենց շրջապատող մարդկանց սոցիալական փոխազդեցությունն ու օժանդակությունն է մեզ երջանկացնում, բայց մարդկանց միջև ամուր կապերի հաստատումն ուշադրություն է պահանջում ոչ միայն սեփական պահանջների, այլ ուրիշ մարդկանց երջանկության մեջ ունեցած ավանդի նկատմամբ:

«Երջանկության նկատմամբ անձնական պատասխանատվության մասին խոսակցությունները խաթարում են միմյանց հետ կապի և կոլեկտիվ հետաքրքրությունների զգացողությունը: Եվ այնքան ժամանակ, որքան մենք հերքենք երջանկության համար օբյեկտիվ խոչընդոտների առկայությունը և դրա փոխարեն մեղադրենք առանձին մարդկանց, հասարակությունն ազատվում է մարդկային տառապանքի համար պատասխանատվությունից»,- ասվում է հոդվածում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
01 Դեկտեմբերի 2016
Nestle–ն 40%–ով կպակասեցնի շոկոլադի քաղցրությունը, բայց համային որակները չեն փոխվի
Շվեյցարական Nestle ընկերությունը գտել է իր շոկոլադում շաքարի պարունակությունը նվազեցնելու ձևը։
16:26
30 Նոյեմբերի 2016
Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։
22:15
29 Նոյեմբերի 2016
Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone:
17:18
28 Նոյեմբերի 2016
Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։
16:18
28 Նոյեմբերի 2016
Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի
National Geographic  աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրն ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։
20:55
27 Նոյեմբերի 2016
Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը
Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:
19:45
27 Նոյեմբերի 2016
Ինչպիսի՞ն կլինի կյանքը Երկրի վրա Մարսի անհետացման դեպքում. գիտնականներ
ԱՄՆ-ի և ՄԱԷ-ի գիտնականները ներկայացրել են Երկիր մոլորակի կենսապայմանները:
19:20
26 Նոյեմբերի 2016
Նոր iPhone–ներն ապակե կորպուս և անլար լիցքավորում կունենան
2017 թվականին կլրանա առաջին սերնդի iPhone–ի թողարկման տասը տարին, այդ իսկ պատճառով շատերը սպասում են, որ Apple–ը կնորացնի իր սմարթֆոնների արտաքին տեսքը։
18:32
26 Նոյեմբերի 2016
Հայտնի է դարձել նիհարելուն խանգարող պատճառը
Աղիներում ապրող բակտերիաները կարող են դառնալ նիհարելուց հետո ավելորդ քաշի վերականգնման պատճառ։
16:24
26 Նոյեմբերի 2016
Պաղպաղակն ազդում է մարդու մտավոր կարողությունների վրա
Ճապոնացի գիտնականը հայտնաբերել է, որ մարդիկ, ովքեր նախաճաշում են պաղպաղակով, ավելի խելացի են դառնում:
17:47
23 Նոյեմբերի 2016
Ստեղծվել է ակնթարթորեն վերալիցքավորվող մարտկոց
Գիտնականները  մշակել են ճկուն սուպերկոնդենսատորների արտադրության նոր մեթոդ։
14:16
23 Նոյեմբերի 2016
Facebook-ը անվճար Wi-Fi–ի որոնման ֆունկցիա է թեստավորում
Facebook ընկերությունը սկսել է թեստավորել ֆունկցիա, որը նախատեսված է հասարակական վայրերում անվճար Wi-Fi որոնելու համար: