ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի նյարդակենսաբան Մորան Սերֆը նշել է երջանիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը, հայտնում է
Lenta.ru-ն` հղում անելով Daily Mail-ին:
Ըստ աղբյուրի, գիտնականը կարծում է, որ սեփական երջանկության գիտակցումը կապված է մարդու շրջապատի, այլ ոչ թե ֆինանսական դիրքի, աշխարհայացքի կամ անձնական փորձի հետ:
Загружается новость ...
"Право"
Մասնագետը նման եզրակացության է եկել մարդու` որոշումներ ընդունելու մեխանիզմներին նվիրված 10 տարվա ուսումնասիրություններից հետո: Փորձագետը կարծում է, որ միանձնյա որոշման ընդունումը ձանձրացնում է մարդուն և թույլ չի տալիս վերահսկել շուրջբոլորը կատարվողից եղած բավարարությունը, իսկ ճիշտ ընտրություն կատարելն ավելի դյուրին է ընկերների օգնությամբ:
«Դա նշանակում է, որ մարդիկ, որոնց հետ մենք բախվում ենք կյանքի ընթացքում, իսկապես ազդում են իրականության հետ մեր փոխազդեցության վրա այնպես, որ մենք դա չենք կարող բացատրել: Եվ դրա դրսևորումներից մեկն այն է, որ մենք սկսում ենք նմանվել մեր ընկերներին»,- կարծում է Սերֆը: -0-