536.23
7.42
481.57
+9
Եղանակը Երևանում
Հայ

Գիտնականներն աղմկոտ հարևանից փրկվելու իդեալական տարբերակ են գտել

19:35
17 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մեր ժամանակներում լռությունը ոսկուց էլ թանկ է: Ինչպե՞ս փրկվել անվերջանալի վերանորոգում կատարող հարևանից, քաղաքի աղմուկից, բարձր երաժշտությունից և հարբած խուլիգաններից:

Բոստոնի համալսարանի գիտնականները հնարել են, հնարավոր է, 21-րդ դարի ամենակարևոր և առողջ հայտնագործություններից մեկը` ձայնակլանիչ նյութ:

Այն անվանում են «ակուստիկ մետանյութ», որի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ Physical Review B-ում հրապարակած հետազոտությունում, գրում է futurist.ru-ն: Ըստ էության, գիտնականներն աղմուկը դիտարկել են որպես մաթեմատիկական խնդիր և մաթեմատիկական կոնստրուկցիան օգտագործել որպես դրա վերացման միջոց:

«Մաթեմատիկորեն նախագծված եռաչափ մետանյութն ունի այնպիսի ձև, որ կարողանա ուղարկել մուտքային ձայներն այնտեղ, որտեղից որ դրանք եկել են», – բացատրում են Բոստոնի համալսարանի գիտնականները:

Իսկ ամենատպավորիչն այն է, որ նյութը, ամբողջովին խլացնելով ձայները, թույլ է տալիս, որ իր միջով անցնեն լույսը և օդը:

Ակուստիկ մետանյութի կիրառման տիրույթը մեծ է, բայց, կարևորը, դրանով հնարավոր կլինի ծածկել բնակարանի պատերը: Իսկ քանի որ այն ոչ միայն կլանում է բոլոր ձայները, այլ նաև վերադարձնում դրանք, ապա ձեռքի գայլիկոնով հարևանն անպայման կզգա ձեր բոլոր տանջանքներն իր վրա: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
13 Ապրիլի 2019
Չինացիները մարդու և կապկի ուղեղով հիբրիդներ են ստեղծել
Չինացի գիտնականները ստեղծել են գենետիկորեն փոխակերպված ռեզուս մակակներ:
13:14
11 Ապրիլի 2019
Google-ն անակնկալ է պատրաստում հայաստանցիների համար
Քննարկվել է հայաստանյան թրենդերի հատվածի ակտիվացման հարցը:
18:34
10 Ապրիլի 2019
«Կատարյալ հրեշ». աստղաֆիզիկոսներն առաջին անգամ լուսանկարել են սև խոռոչը
Սա ամենազանգվածեղ սև խոռոչներից է։
14:45
10 Ապրիլի 2019
YouTube-ում գլոբալ խափանում է
YouTube-ում գլոբալ խափանում է:
13:59
03 Ապրիլի 2019
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
21:07
01 Ապրիլի 2019
Հայտնի են կանանց մոտ քաղցկեղի առաջացման 2 անսպասելի պատճառները
Ավստրալացի գիտնականներն ավելի քան 200 հազար կանանց մասնակցությամբ հետազոտություններ են անցկացրել։
15:41
30 Մարտի 2019
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
Բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար:
21:15
24 Մարտի 2019
Ճապոնացի միլիարդատերը կստիպի աշխատողներին ծրագրավորում սովորել
Ընկերությունը զբաղվում է առցանց վաճառքով և վերջին շրջանում սկսել է ավելի շատ զիջել ամերիկյան Amazon ընկերությանը:
20:48
21 Մարտի 2019
«Յանդեքսի» ծառայությունների աշխատանքում խափանում է գրանցվել
Այսօր  «Յանդեքսի» ծառայությունների աշխատանքում խափանում է գրանցվել։
21:15
17 Մարտի 2019
Հայտնի է դարձել հեռախոսը ձեռքում քնելու վտանգը
Դա կարող է առաջացնել կենսաբանական ժամերի խանգարում, ինչպես նաև բացասական ազդել քնի փուլերի վրա:
20:27
17 Մարտի 2019
AirPods անլար ականջակալները կարող են քաղցկեղ առաջացնել. գիտնականներ
Մոտ 250 գիտնականներ խնդրագիր են ստորագրել գաջեթների օգտագործման դեմ, որոնք տարածում են ռադիոհաճախականության ճառագայթներ:
20:25
16 Մարտի 2019
Apple-ը ցուցադրել է, թե ինչի են ունակ նոր սերնդի iPhone-ները (ՎԻԴԵՈ)
Apple ընկերությունը YouTube-ում հրապարակել է 4 տեսանյութ, որոնցում ներկայացրել է, թե ինչի են ունակ վերջին սերնդի iPhone-ները: