ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Դյուսելդորֆի Հենրիխ Հայնեի անվան համալսարանի գերմանացի գիտնականները պարզել են, որ սուրճի կանոնավոր օգտագործումը նպաստում է միտոքոնդրիումների ֆունկցիաների բարելավմանը և պաշտպանում է սրտանոթային համակարգի բջիջները վնասվելուց: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի հաղորդման մեջ, գրում է
Lenta.ru-ն:
Մասնագետները պարզել են, որ սուրճի պաշտպանիչ էֆեկտը չորս գավաթ սուրճում պարունակվող կոֆեինի չափն է: Այն բարելավում է անոթների ներքին մակերևույթը կազմող էնդոթելային բջիջների ֆունկցիաները: Այդ մեխանիզմում կարևոր դեր է խաղում p27 սպիտակուցը, որը մասնակցում է բջջային ցիկլի ճնշմանը:
Նշվում է, որ p27-ը սրտանոթային համակարգի բոլոր հիմնական բջիջների միտոքոնդրիումների մեջ առկա է: Այդ սպիտակուցը պաշտպանում է սրտամկանների բջիջները և նպաստում ֆիբրոբլաստների վերածումը կրճատող մանրաթելեր պարունակող բջիջների:
Կոֆեինն առաջացնում է p27-ի ակտիվ արտազատում միտոքոնդրիումներում և, ինչպես նշում են մասնագետները, նվազեցնում սրտի վնասման ռիսկերը ծեր և ճարպակալմամբ տառապող կրծողների մոտ: -0-