ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գենային ինժեներիայի շնորհիվ հաջողվել է երկու երեխայի փրկել քաղցկեղից: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, արդյունքների մասին բժիշկները պատմել են Science Translational Medicine ամսագրին, գրում է
gazeta.ru-ն:
Ագրեսիվ սպիտակարյունությամբ՝ լեյկեմիայով տառապող 16 և 18 ամսական երկու երեխա բուժում են անցել, որը միավորում էր քիմերային հակագենային ընկալիչների և գենի տեխնոլոգիական խմբագրման վրա հիմնված թերապիան:
Загружается новость ...
"Право"
Քիմերային հակագենային ընկալիչները սպիտակուցներ են, որոնք միավորում են համակարմինների մասնիկներ՝ կոնկրետ համագեների հետ միավորվելու ունակությամբ, դոմեններին ազդանշան տալու, Т- բջիջներն ակտիվացնելու ունակությամբ, որոնք կարևոր դեր են խաղում իմունային համակարգում: Այդպիսի համակցությունը քաղցկեղի դեմ պայքարում կիրառում են հիվանդի սեփական իմունային բջիջները, որոնք խմբագրված են հիվանդության դեմ արդյունավետ պայքարի համար:
Սակայն նախկինում երեխաներն այդեն քիմիաթերապիա էին անցել, նրանց նաև ցողունային բջիջներ էին փոխպատվաստվել: Այդ պատճառով չի կարելի միանշանակ ասել, թե որքան մեծ է եղել այդ պրոցեդուրայի դերը քաղցկեղից ապաքինման ընթացքում: Այդուհանդերձ, բժիշկներն այս եղանակը խոստումնալից և քաղցկեղից բուժման համար մեծ պոտենցիալ ունեցող են համարում և նշում են, որ առավել մեծ քանակությամբ կլինիկական փորձարկումների անհրաժեշտություն կա: -0-