ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Facebook ընկերությունը սկսել է թեստավորել ֆունկցիա, որը նախատեսված է հասարակական վայրերում անվճար Wi-Fi որոնելու համար, հաղորդում է
telecom.arka.am–ը` հղում անելով gazeta.ru–ին։
«Wi-Fi որոնում» գործառույթն ինտեգրված է Facebook–ի հավելվածում։ Ծառայությունը գործարկելիս հայտնվում է քարտեզ, որի վրա նշված են Wi-Fi–ի մոտակա կետերը։ Հավելվածում նաև նշվում է ժամանակը, որը կպահանջվի անհրաժեշտ Wi-Fi կետին հասնելու համար։
Facebook–ի ներկայացուցչի խոսքով, ծառայությունը ստեղծվել է, որպեսզի օգտատերերը միշտ կարողանան մնալ կապի մեջ։–0–