478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Facebook–ը ներկայացնում է Watch նոր տեսահարթակը
20:05
12 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Facebook սոցցանցը հայտարարել է Watch հատուկ տեսահարթակի գործարկման մասին։

Հարթակը նախատեսված է տեսաբլոգերի, տարբեր իրադարձությունների և հեղինակային շոուների հեռարձակման համար։

Այդ մասին հայտնում է telecom.arka.am–ը` հղում անելով ՏԱՍՍ–ին, որը վկայակոչել է ընկերության հրապարակած մամուլի հաղորդագրությանը։

Загружается новость ... "Лево"

«Մենք ներկայացնում ենք Watch տեսահաղորդումների նոր հարթակը Facebook–ում։ Այն հասանելի կլինի բջջային հեռախոսում, սեղանի համակարգիչներում և նոութբուքերում, ինչպես նաև հեռուստացույցի հավելվածներում»,– ասվում է հաղորդման մեջ։

Հարկ է նշել, որ, ի տարբերություն YouTube վիդեոհոսթինգի, որտեղ հոլովակներ կարող են հրապարակել բոլորը, Watch–ը նախատեսված է միայն ընկերության հետ գործընկերային համաձայնագրերի շրջանակում ստեղծված հեղինակային շոուների հրապարակման մեջ։ TechCrunch պորտալի տվյալներով, եթե հեղինակը գովազդային դադարներ է նախատեսում իր նախագծում, ապա գովազդատուների մուտքերի 45 տոկոսը ստանալու է Facebook–ը։

Ընկերությունը նշում է նաև, որ դրվագների նկատմամբ արձագանքները պակաս կարևոր է համարում, քան հենց տեսագրությունների դիտման ընթացքը, ինչի կապակցությամբ օգտատերերը կկարողանան իրենց մեկնաբանությունները թողնել հենց հոլովակի հեռարձակման ժամանակ։

Նոր ծառայությունը հասանելի կդառնա սկզբում ԱՄՆ–ի բնակիչների, իսկ այնուհետև արդեն այլ երկրների օգտատերերի համար։ Տեսահարթակի մեկնարկի հստակ ամսաթիվ ընկերությունը չի նշում։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
10 Սեպտեմբերի 2017
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ձերբակալել 25 հետախուզվողների Չինաստանում
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ոստիկանությանը չինական Ցինդաո քաղաքում ձերբակալել 25 հետախուզվող քաղաքացիների:
11:01
08 Սեպտեմբերի 2017
Մեկ օրում երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել Արևի վրա
Արևի վրա սեպտեմբերի 7–ին երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել։
15:22
07 Սեպտեմբերի 2017
NASA–ն հրապարակել է Արեգակի վրա հզոր բռնկման տեսանյութը
NASA–ն հրապարակել է Արեգակի վրա տեղի ունեցած հզոր բռնկման տեսանյութը։
12:24
07 Սեպտեմբերի 2017
Արեգակի վրա անհավանական հզոր բռնկում է գրանցվել
Արեգակի վրա տեղի է ունեցել ամենահզոր բռնկումը վերջին 12 տարվա ընթացքում։
20:35
03 Սեպտեմբերի 2017
Facebook–ն արգելելու է «կեղծ» հաղորդագրությունները
Facebook–ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պարբերաբար կեղծ նորություններ պարունակող էջերը չեն կարողանա իրենից գովազդ գնել։
16:38
03 Սեպտեմբերի 2017
Հայտնի է նոր iPhone-ների շնորհանդեսի օրը
Առաջիկայում Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի անվան լսարանում տեղի կունենա Apple–ի առաջին միջոցառումը։
13:59
03 Սեպտեմբերի 2017
Քաղաքի մեծություն ունեցող աստերոիդն անցավ Երկիր մոլորակի կողքով
Երկիր մոլորակի կողքով անցավ Florence աստերոիդը, որը ոչ մեծ քաղաքի չափ ուներ:
16:59
02 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Galaxy Note 7–ի բռնկման պատճառը
Samsung ընկերությունը խոսել է Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման իրական պատճառների մասին։
20:25
27 Օգոստոսի 2017
Ներկայացվել է iPhone 7 և iPhone 7 Plus–ի ապաարգելափակման ձևը (ՎԻԴԵՈ)
Ցուցադրվել է iPhone 7 և iPhone 7 Plus–ի ապաարգելափակման ձևը:
15:40
27 Օգոստոսի 2017
Բացահայտվել են Երկիր մոլորակի վրա արևի լույսի անհետացման հանգամանքները
Աղետից հետո միջին գլոբալ ջերմաստիճանը Երկրի վրա նվազել է մոտ 28 աստիճանով  ցամաքում և 11 աստիճանով օվկիանոսում։
13:58
27 Օգոստոսի 2017
Մասնագետները զգուշացնում են Facebook-ում տարածվող նոր վիրուսի մասին
Նոր վիրուսի տարածման մասին հայտնել են «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետներն ընկերության բլոգում:
20:58
26 Օգոստոսի 2017
Samsung ընկերությունը նոր սմարթֆոն է ներկայացրել
Samsung Electronics ընկերությունը նախօրեին ներկայացրել է իր նոր` Galaxy Note 8 սմարթֆոնը: