478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երկիր մոլորակի սարսափները. ապագայի մարդը կարող է մաշկաթաղանթ և կատվի աչքեր ունենալ
19:32
13 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Պատրաստվեք գեղեցկության ապագայի չափանիշներին` ճարպոտ մարմին նեղ կրծքավանդակով, լայն քթանցքներ, կատվի աչքեր և թաղանթավոր վերջույթներ։ Ահա այսպիսին է, ըստ գիտնականների, ապագայի մարդու կերպարանքը, գրում է moya-planeta.ru–ն։

Ծովի մակարդակի բարձրացումը կարող է ստիպել մարդկության զգալի մասին ապրել ստորջրյա կամ կիսաստորջրյա քաղաքներում, ինչը կարող է հանգեցնել մարդկանց ֆիզիոլոգիայի փոփոխությանը։

Քենթի համալսարանի հնէամարդաբան, դոկտեր Մեթյու Սքիները պնդում է, թե մարդիկ կյանքին ջրում հարմարվելու ընթացքում կարող են թաղանթավոր ձեռքեր և ոտքեր ունենալ, իսկ մարմնի վրա մազածածկույթը կնվազի։

Մեր աչքերն ավելի կնմանվեն կատվի աչքերին, որ հնարավոր լինի ավելի լավ տեսնել գետերի և ծովերի ջրում, և մարդու մոտ կառաջանա, այսպես կոչված, տապետումը` ցանցաթաղանթի լրացուցիչ շերտը։
Իսկ մեր թոքերը, գիտնականի կարծիքով, կփոքրանան, քանի որ մենք կսովորենք ջրի տակ շնչելու հատուկ ձևին։ Բացի այդ, մարդու մոտ կառաջանա ճարպի ևս մեկ շերտ` սառը ջրում ջերմությունն ավելի լավ պահպանելու համար։

Homo sapiens–ի արտաքին տեսքի վրա կարող են ազդել նաև տիեզերական ճանապարհորդությունները, եթե նա երկար ժամանակ անցկացնի ճանապարհորդություններում։ Անկշռության կամ ձգողության ավելի ցածր ուժի պատճառով, օրինակ, ինչպես Մարսում, մարդու մարմինը չափերով կփոքրանա, կթուլանան մկանները։

Ոտնաթաթը, որն այլևս այսպիսի բեռնվածություն չի ունենա, կնմանվի ձեռքի դաստակին` առանձնացող մեծ մատով։ Հիմնականում ոչ կոշտ սննդի պատճառով կթուլանա ծնոտը, կկրճատվի ատամների թիվը (հնարավոր է, մինչև զրո), բերանը կփոքրանա այնքան, որ հնարավոր լինի ընդամենը մեկ ձողիկ անցկացնել խմելու համար։

Սքիների կարծիքով, մեր մարմնի զարգացման երրորդ տարբերակը ենթադրում է գլոբալ սառեցում երկնաքարի հարվածի կամ «միջուկային ձմեռվա» հետևանքով։ Այդ ժամանակ մազերն ու մաշկը կբացանան` արևի D վիտամինն ավելի լավ ներծծելու համար։ Քթի չափերը կմեծանան` դա անհրաժեշտ է քթով վերցվող օդը լավ տաքացնելու համար։ Այսպիսի անբարենպաստ պայմաններում ողջ մնալու համար տղամարդիկ և կանայք չափերով կմեծանան, ավելի շատ մազ կաճի մարդու մարմնի վրա, հաղորդում է Telegraph–ը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:30
22 Հուլիսի 2017
Գիտնականները նոր արդյունավետ ցավազրկող են գտել
Գիտնականները գիտափորձեր են անցկացրել քրոնիկ ցավերից տառապող հարյուր հիվանդների մասնակցությամբ:
20:17
20 Հուլիսի 2017
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին
Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման և ստեղծարար սոցիալական ցանցի թիմին։
21:07
19 Հուլիսի 2017
Գիտնականները պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել ճարպակալումը
Ամերիկացի գիտնականները սահմանել են մարմնի զանգվածի ավելացման վտանգավոր տեմպերը։
19:00
16 Հուլիսի 2017
iPhone 8–ն ամենաանսովոր կորպուսը կունենա (ՖՈՏՈ)
2017 թ.–ին Apple–ի ֆլագմանը հասանելի կլինի չորս գունային տարբերակով։ Դրանցից մեկը հայելային կլինի։
15:03
16 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Տիեզերքի ամենափոքր աստղը
Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է գիտությանը հայտնի է ամենափոքր աստղը:
17:55
15 Հուլիսի 2017
Կոլիբրիի ստեղծած օդային հոսանքը ցուցադրել են տեսանյութում (ՎԻԴԵՈ)
Գիտնականներն օգտագործում են ծուխը` թռչնի շարժունակությունը հետազոտելու համար։
16:47
15 Հուլիսի 2017
Կույրերի համար ինտելեկտուալ հավելված` Microsoft–ից
Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հավելված, որը կոչված է օգնել կույր մարդկանց առօրյա կյանքում։
14:10
15 Հուլիսի 2017
Երկարակեցության սուրճ
Բժշկական գրականությունում մշտապես հայտնվում են հաղորդումներ սուրճի օգտակար հատկությունների մասին:
20:57
09 Հուլիսի 2017
Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված է մշակում
Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում խմբային տեսաչատերի համար։
15:40
09 Հուլիսի 2017
Հաջողությամբ փորձարկվել է քաղցկեղի դեմ պատվաստանյութը
Ամերիկացի, գերմանացի և ավստրիացի  ուռուցքաբանները կլինիկական փորձարկումներ են անցկացրել:
20:47
05 Հուլիսի 2017
Samsung-ը կթողարկի Galaxy S8-ի փոքրացված տարբերակը
Samsung ընկերությունը թողարկման է պատրաստում իր ֆլագմանյան սմարթֆոնի փոքրացված տարբերակը:
21:30
02 Հուլիսի 2017
Գիտնականները զգուշացրել են ուղեղի ճճվային կաթված առաջացնող համաճարակի մասին
ԱՄՆ հետազոտողները հայտնաբերել են, որ առնետային թոքային Angiostrongylus cantonensis որդը տարածվել Ֆլորիդա նահանգի հինգ շրջաններում: