544.32
7.6
477.81
+29
Եղանակը Երևանում
Հայ

Բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել (ՎԻԴԵՈ)

16:51
19 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Չինացի գիտնականները մշակել են նոր բիոսոսինձ, որն, իրենց կարծիքով, կօգնի անվերահսկելի արյունահոսության դեպքում։

Բիոսոսինձը պետք է քսել բաց վերքի վրա, այնուհետև ակտիվացնել ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուրի օգնությամբ։ Սոսինձն արագորեն վերածվում է ոչ թունավոր հիդրոգելի, այն բավականաչափ պլաստիկ է և չի խանգարում էլաստիկ հյուսվածքի կրճատմանը, գրում է med.vesti.ru–ն։

Գիտնականները սոսինձը դեռ չեն փորձարկել մարդկանց վրա, սակայն այն թեստավորել են օրգանների վրա լաբորատոր պայմաններում։ Սոսինձը հաջողությամբ ծածկում է վնասված հատվածները, իսկ այդ ամենի համար պահանջվում է առնվազն 1 րոպե։

Загружается новость ... "Лево"

Գիտնականները սկզբում սոսինձն օգտագործել են լյարդի վնասվածքների դեպքում, հետո ստուգել են, թե ինչպես է այն գործում սրտում առկա 6 մմ անցքի դեպքում։ Անցքը շատ արագ` ընդամենը 20 վայրկյանում, հաջողվել է փակել, իսկ միջամտությունից հետո չի մնացել ոչ մի կար։

Գիտնականները մի քանի վիրահատություն են կատարել ճագարների և խոզերի վրա։ Բոլոր դեպքում բիոսոսինձը գործել է հիանալի։ Ամենալուրջ փորձությունը եղել է սրտի վիրահատության ժամանակ, կարկատանը չի խանգարել և սիրտը շարունակել է զարկել, իսկ երկու շաբաթ անց խոզերի մոտ որևէ խախտում կամ բորբոքային պրոցես չի գրանցվել։

Գիտնականները կարծում են, որ սոսնձի օգտագործումը վիրաբուժական պրակտիկայում հնարավոր է 3–5 տարում։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:48
23 Հունիսի 2019
Հայտնի են Պարկինսոնի հիվանդության առաջին նախանշանները
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, թե որ նշաններն է կարելի է համարել Պարկինսոնի հիվանդության զարգացման առաջին ազդանշաններ:
17:59
16 Հունիսի 2019
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար. գիտնականներ
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար:
15:37
01 Հունիսի 2019
Փորձագետ. ռոբոտները չեն կարող փոխարինել լրագրողներին, քանի որ ընդունակ չեն զգալու համատեքստը
Ռոբոտները երբեք չեն կարողանա փոխարինել լրագրողներին` խոսքի հետ աշխատելու անկարողության պատճառով:
19:41
25 Մայիսի 2019
Առողջ քունը չափազանց կարևոր է առողջության համար` մի անտեսեք այն
Շվեդ գիտնականները պատմել են, թե ինչն է խանգարում երկարակեցությանը և ինչու է կարևոր լավ քնելը:
16:44
20 Մայիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. վարորդին դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա
Այսօր` մայիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
21:15
19 Մայիսի 2019
Google-ի թարգմանիչը կկարողանա խոսել օգտատիրոջ ձայնով
Google ընկերությունն իր բլոգում ներկայացրել է նոր թարգմանիչը:
13:52
14 Մայիսի 2019
«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն
Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն:
21:25
05 Մայիսի 2019
Facebook–ը նախատեսում է վճարել օգտատերերին գովազդ դիտելու համար
Facebook–ը կրիպտոարժույթի մշակման հարցերը քննարկում է Visa–ի և Mastercard–ի հետ։
17:59
05 Մայիսի 2019
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար. գիտնականներ
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար:
16:27
02 Մայիսի 2019
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադա:
19:59
28 Ապրիլի 2019
Մակարոնեղենը միշտ չէ, որ վնասակար է. պետք է ուշադրություն դարձնել դրա մի հատկությանը
Գիտնականները ժխտել են այն պնդումները, որ մակարոնն ամենամեծ թշնամին է ավելորդ քաշի դեմ պայքարում: