482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Freedom House. Հայաստանն ազատ ինտերնետով երկրների շարքում է
16:33
28 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ազատ ինտերնետով երկրի կարգավիճակ է ստացել Freedom House կազմակերպության «Ինտերնետ ազատությունն աշխարհում - 2014» զեկույցում։

Հատկանշական է, որ հետխորհրդային տարածքից Հայաստանին ինտերնետի ազատության մակարդակով գերազանցում են միայն Էստոնիան (8 միավոր) և Վրաստանը (26 միավոր)։ Միաժամանակ, Ուկրաինան (33 միավոր), Ղրղըզստանը (34), Ադրբեջանը (55), Ղազախստանը (60) և Ռուսաստանը (60) ճանաչվել են մասամբ ազատ Ինտերնետով երկրներ, իսկ Բելառուսը (62) և Ուզբեկստանը (79)` ոչ ազատ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը 28 միավոր է հավաքել երեք ցուցացնիշներով (0 համարվում է լավագույն ցուցանիշ, 100–ը` վատագույն)։ Հանրապետությունում ինտերնետ հասանելիության խոչընդոտները գնահատվել են 6 միավոր 25–ից, կոնտենտի սահմանափակումները` 10 միավոր 35–ից, իսկ օգտատերերի իրավունքների խախտումները` 12 միավոր 40–ից։

Freedom House–ի գնհատականներով, Ինտերնետի տարածումը 3–միլիոնանոց Հայաստանի տարածքում կազմում է 46 միավոր։ Կոնտենտն ու գովազդը չեն արգելափակվում, բլոգերները և այլ ինտերնետ–ակտիվիստները չեն ձերբակալվում, սակայն մամուլն ազատ չէ։

«Վերջին մի քանի տարիներին Հայաստանում ինտերնետ օգտագործման մակարդակը շարունակում է աճել ենթակառուցվածքի կայունության բարելավմանը և առցանց կոնտենտի ոչ մեծ սահմանափակումներին զուգընթաց»,– նշվում է զեկույցում։

Սակայն, չնայած ցանցի հասանելիության բարելավմանը, ինտերնետ օգտագործման մակարդակը Հայաստանի բնակչության շրջանում դեռևս շարունակում է 50 տոկոսից ցածր մնալ, իսկ հասանելիության միջին արագությունը չի գերազանցում 3.2 Մբիթ/վայրկյանը։

Միաժամանակ, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, Հայաստանի կառավարությունը և կարգավորիչ մարմինները հեռահաղորդակցությունների ոլորտում չեն միջամտի ցանցի տեղագրութւյան ծրագրմանը։ 2014 թվականի հունիսից չի գրանցվել դիտավորությամբ կատարված սահմանափակումներ կամ Ինտերնետ հասանելիության ժամանակավոր անջատումների դեպքեր։

«Ինտերնետի ազատությունն աշխարհում 2014»–ը («Freedom on the Net 2014») Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպության հինգերորդ ամենամյա զեկույցն է, որը գնահատում է Ինտերնետի ազատության աստիճանն աշխարհի 65 երկրներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:45
23 Մայիսի 2017
«Ռոստելեկոմն» ուսանողների համար ամենամյա ծրագիր է սկսում
«Ռոստելեկոմը» հրավիրում է բոլոր ուսանողներին մասնակցելու «Նոր հնարավորություններ ուսանողների համար» ամենամյա նախագծին:
17:24
22 Մայիսի 2017
Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու պայմանը
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը ներկայացրել է մարդկության  ողջ մնալու գլխավոր պայմանը:  
21:38
21 Մայիսի 2017
10 փաստ ուղեղի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի
Մեր ուղեղը զարմանալի է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, հասնել բաղձալի երազանքի և հասնել իսկապես ամենադժվար նպատակներին:
14:29
21 Մայիսի 2017
Գիտնականները բացահայտել են երկարակեցության ուղին
Գիտնականները սոցիալական կապերի մասին նոր հետազոտություն են անցկացրել:
14:50
19 Մայիսի 2017
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել Ամասիայի միջին և բարձր տարիքի բնակիչների համար
Ամասիայում մեկնարկել է «Ինտերնետի այբբենարան» խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։

12:46
17 Մայիսի 2017
Ռուսաստանաբնակ հայ ծրագրավորող Վահան Մարտիրոսյանը կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու տեխնոլոգիա է ստեղծել
TryFit սթարթափը տեխնոլոգիաներ է մշակում կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու համար։
13:10
13 Մայիսի 2017
Հայտնաբերվել է ցրված սկլերոզ առաջացնող մուտացիա
Այսպես կոչված, աղբային ԴՆԹ-ում մի շարք աուտոիմուն հիվանդություններ առաջացնող մուտացիա են հայտնաբերել:
18:30
09 Մայիսի 2017
Հայ քիմիկոսը Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի է արժանացել
Պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանն արժանացել է Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի:
18:37
07 Մայիսի 2017
Մեկնարկում է բանանաֆոնի/բանան-հեռախոսի վաճառքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դրամահավաքի Indiegogo հարթակը նախատեսում է աշնանը «բանանային հեռախոսների» արտադրություն սկսել:
17:13
07 Մայիսի 2017
Սեյսմոլոգները կանխատեսել են Երկրագնդի ամենահզոր երկրաշարժի ժամկետներն ու վայրը
Ֆրանսիացի և չիլիացի սեյսմոլոգները կանխատեսել են Երկրագնդի ամենահզոր երկրաշարժի ժամկետներն ու վայրը։
16:42
30 Ապրիլի 2017
Google-ի համահիմնադիրի թռչող էլեկտրամոբիլն արդեն պատրաստ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2017 թ.-ի վերջին Kitty Hawk ընկերությունը կսկսի վաճառել Flyer թռչող էլեկտրամեքենան:
19:55
29 Ապրիլի 2017
Հայտնի է դարձել քրոնիկ հոգնածության պատճառը. գիտնականներ
Հնարավոր է, որ քրոնիկ հոգնածությունը զարգանում է այնպես, ինչպես քրոնիկ ցավերն աղիներում: