485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
12:00
27 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքն ըստ Հայաստանում արտադրողի կողմից նախապես սահմանված վաճառքների պաշտոնական ժամանակացույցի, հայտնում է ZigZag.am–ը։

Հայաստանում սմարթֆոնների պաշտոնական վաճառքների համար որպես սկզբնաժամկետ արտադրողի կողմից սահմանվել էր հոկտեմբերի 27-ը:

Նոր մոդելների նախավաճառքը Զիգզագ ընկերությունը սկսել էր դեռ հոկտեմբերի 20-ին՝ հնարավորություն ընձեռելով գնորդներին նախապես պատվիրելու իրենց սմարթֆոնը: Նախնական վաճառքի ընթացքում առավել մեծ հետաքրքրություն էր վայելում հատկապես iPhone 8 մոդելային շարքի Space Gray գույնը, որին նախապատվություն է տվել գնորդների մոտ 70%-ը: Ըստ հիշողության ծավալի առաջատար են 64 ԳԲ ծավալով սմարթֆոնները. այս չափանիշով մոդելներն ընտրել է գնորդների ավելի քան 60%-ը:

Հաճախորդներին նոր մոդելներն առավել հասանելի դարձնելու նպատակով Զիգզագ ընկերությունն իր մի շարք առաջատար գործընկեր բանկերի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռում սմարթֆոնները ձեռք բերել նաև ապառիկ, այդ թվում՝ սահմանված հատուկ արտոնյալ պայմանով:

Տեղեկություն Հիմնադրվելով 1995թ.-ին՝ Զիգզագ ընկերությունն արդեն 22 տարի իրականացնում է Հայաստանում կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի ներմուծում, վաճառք և ավտորիզացված սպասարկում: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ճանաչում վայելող արտադրողների պաշտոնական գործընկերը Հայաստանում, այդ թվում՝ Apple, Sony, Panasonic, Bosch, Liebherr, Miele, Indesit, Philips և այլն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:51
10 Դեկտեմբերի 2017
Ճաղատությունը և վտանգավոր հիվանդությունները փոխկապակցված են.գիտնականներ
Վաղ ճաղատացումը ու մազերի ճերմակումը տղամարդկանց մոտ կարող է վկայել որոշ հիվանդությունների հակվածության մասին։
12:58
09 Դեկտեմբերի 2017
Instagram–ը սկսել է թեստավորել սեփական մեսենջերը
Instagram-ը սկսել է թեստավորել սեփական մեսենջերը:
21:50
03 Դեկտեմբերի 2017
Instagram–ը երկար սպասված ֆունկցիա է առաջարկելու
Instagram սոցցանցը թեստավորում է նոր հնարավորություներ, որոնք հետո կներկայացվեն ցանցում:
20:47
03 Դեկտեմբերի 2017
«ВКонтакте» սոցցանցը հնարավոություն կընձեռի խմբագրել ուղարկված նամակները
«ВКонтакте» սոցցանցը հնարավորություն է ստեղծել նամակը ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խմբագրել այն։
21:05
02 Դեկտեմբերի 2017
Դիզայներները սմարթֆոնային կախվածությունից ազատվելու սարք են ստեղծել
Ավստրալացի դիզայներ Քլեմենս Շիլինջերը հեռախոսային կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ սարք է ստեղծել։
12:48
26 Նոյեմբերի 2017
AliExpress կայքում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն
Տեղեկատվական անվտանգության փարձագետները խոցելիություն են հայտնաբերել հայտնի AliExpress կայքում:
15:50
25 Նոյեմբերի 2017
Հայտնի է 2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը
TIME ամսագիրը հրապարակել է խմբագրության կարծիքով  2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը:
19:21
19 Նոյեմբերի 2017
Uber–ն ու NASA–ն թռչող տաքսիների ցանց է գործարկում (ՖՈՏՈ)
Uber ընկերությունը և NASA–ն պայմանագիր են կնքել թռչող տաքսիների ցանց գործարկելու վերաբերյալ։
15:20
19 Նոյեմբերի 2017
Apple ընկերությունը 3 նոր սմարթֆոն կթողարկի 2018 թվականին
Հաջորդ տարի Apple ընկերությունը միանգամից երեք սմարթֆոն կթողարկի:
16:47
12 Նոյեմբերի 2017
Գիտնականները բացահայտել են երջանիկ կյանքի գաղտնիքը
ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի նյարդակենսաբան Մորան Սերֆը նշել է երջանիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
20:52
11 Նոյեմբերի 2017
Apple–ը զգուշացնում է. iPhone X–ի դիսփլեյը կարող է այրվել
Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին:
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը: