438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանաբնակ հայ ծրագրավորող Վահան Մարտիրոսյանը կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու տեխնոլոգիա է ստեղծել

12:46
17 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 1C ծրագրերի մշակմամբ զբաղվող ռուսական ընկերությունն ավելի քան 250 հազար եվրո է ներդրել ռուսաստանաբնակ հայ ծրագրավորող Վահան Մարտիրոսյանի TryFit սթարթափի մեջ, հաղորդում է Firrma պորտալը։

TryFit սթարթափը տեխնոլոգիաներ է մշակում կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու համար։ TryFit–ը, մասնավորապես, մշակում է 3D սքաներ և բջջային հավելված, որը կոչված է օգնել գնորդին 1–2 րոպեում գտնելու կատարյալ կոշիկ։

«Մենք հիմա աշխատում ենք ապրանքի հոսքագծի հետ ծրագրի ինտեգրման ուղղությամբ։ Եվ կոշիկ արտադրող բոլոր ընկերությունները, որոնք օգտագործում են 1С ծրագիրը, կկարողանան օգտվել մեր տեխնոլոգիայից», – նշել է Մարտիրոսյանը։

Ներդրումները կուղղվեն սքաներների, հետագա գիտահետազոտական աշխատանքների, վաճառքի և մարքեթինգի վրա։

Մարտիրոսյանը սկսել էր թիմ հավաքել 2015 թ.–ի վերջին։ Նրա գործընկերն է ձեռներեց Ֆյոդոր Սուզդալևը։ TryFit–ի համահիմնադիրներն են նաև Dressformer–ի նախկին համասեփականատեր ամերիկացի Մայքլ Ուոլդմենը և ռուս Սերգեյ Զավելսկին։

2016 թ.–ի հունվարին գործընկերները Դուբլինում գրանցեցին TryFit Technologies Ltd. ընկերությունը։ Սկզբնական շրջանում Մարտիրոսյանն ու Սուզդալևը TryFit–ում ներդրեցին շուրջ 50.000 դոլար։ Հետագայում հենց դա օգնեց նրանց գրավել պասիվ ներդրողների ուշադրությունը։

Սթարթափն ընդհանուր առմամբ արդեն ներգրավել է ավելի քան 500 000 դոլար, որոնց թվում են նաև Pulsar VC վենչուրային հիմնադրամի և ռուս խոշոր ձեռներեցի միջոցները, ում անունը դեռ չի հրապարակվում։

Հիմա TryFit–ը տեխնոլոգիան փորձարկում է Adidas–ի և «Էկոնիկա» ընկերության հետ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին