ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Դրամահավաքի Indiegogo հարթակը նախատեսում է աշնանը «բանանային հեռախոսների» արտադրություն սկսել, քանի որ ակնհայտ է, որ մարդկանց մոտ սպառվել են աքսեսուրաների վերաբերյալ գաղափարները, հաղորդում է
telecom.arka.am–ը` հղում անելով mail.ru-ին:
Բանանաֆոնն այդքան էլ հեռախոս չէ: Այդ «բանանը», որն ունի Bluetooth, միանում է ձեր սմարթֆոնին և թույլ է տալիս զանգեր ընդունել ձեր հիմնական սարքից:
Բանանաֆոնն արդեն հնարավոր է գնել 40 դոլարով: Այն կարող է աշխատել 10 ժամ խոսակցության ռեժիմում, իսկ նրա կմախքի վրա առկա են որոշ կոճակներ, օրինակ, զանգին պատասխանելու համար: Բացի այդ, աքսեսուարի միջոցով կարելի է ակտիվացնել Siri-ն կամ այլ ձայնային ծառայություններ:
Հեռախոսի վաճառքի շահույթի մեկ տոկոսը փոխանցվում է «Gearing Up» հիմնադրամին` ոչ առևտրային կազմակերպություն, որն օգնում է պահպանել գորիլաների պոպուլյացիան: Indiegogo–ում կազմակերպված արշավի շրջանակում արդեն հավաքվել է ավելի քան 9500 դոլար, սակայն թիրախային 30 000 դոլարի շեմին դեռ շատ կա: Դրա համար մնացել է ընդամենը մեկ ամիս: -0-