548.4
7.55
484.75
+12
Եղանակը Երևանում
Հայ

Google-ն անակնկալ է պատրաստում հայաստանցիների համար

13:14
11 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Google-ն անակնկալ է պատրաստում Հայաստանի բնակիչների համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Google ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հանդիպման հետ արդյունքներով:

«Տեղեկացնում եմ ձեզ, որ YouTube-ի և Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս։
Այսօր Ժնևում Գուգլ ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հետևյալ հարցերը, որոնք բարձրացվել էին աշխատանքային խմբի կողմից», - գրել է նա։

Ըստ նրա, քննարկվել է հայաստանյան թրենդերի հատվածի ակտիվացման հարցը, որը թույլ կտա հասկանալ, թե ինչն է տվյալ պահին հենց Հայաստանում պոպուլյար, այդպիսով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը,

Քննարկվել է նաև վիդեոբլոգերների և լրատվամիջոցների մոնետիզացման ակտիվացման հարցը։ Այս պահին շատերը, ըստ նրա, ստիպված են ներկայանալ որպես այլ երկներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ։ Այսինքն, հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։

Նա նշել է, որ գլոբալ խնդիրը Google-ի հետ նրանում է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։

«Լուծել հայալեզու գովազդի հարցը Google AdSense-ի մակարդակով, որի անհասանելիությունը ունի բազմաթիվ բացասական հետևանքներ, օրինակ, թույլ չի տալիս հայաստանյան լրատվականներին ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն այս հիանալի գործիքակազմի միջոցով, որը տրամադրում է Գուգլը», - գրել է նա։

«Ընդհանուր առմամբ տվյալ երեք խնդիրների լուծումը, ըստ աշխատանքային խմբի հաշվարկների, լուրջ խթան կլինի ինչպես հայաստանյան և հայալեզու վիդեոարտադրանքի զարգացման տեսանկյունից։ Բացի դրանից սա կխթանի խոսքի և կարծիքի ազատությունը Հայաստանում։ Մեծ ներդրում կլինի նաև աշխարհում սփռված հայերի համար հայերեն լեզվի իմացությունը պահպանելու տեսանկյունից», - նշել է նախարարը։

Նախարարը նշել է նաև, որ Գուգլի կողմից ակընկալում ենք ստանալ այն խնդիրների ցանկը, որոնք հարկավոր է լուծել, որպեսզի Հայաստանի բնակչությունը, մեդիան, բիզնեսը ավելի համապարփակ օգտվեն Գուգլի և Յություբի ծառայություններից։
Այսինքն, պետք է հստակ հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ՀՀ կառավարությունից, բանկային համակարգից, տեխնոլոգիական համայնքից, որպեսզի խնդիրը հնարավոր լինի լուծել։

«Բացի տվյալ խնդիրներից, գոյություն ունեն նաև Գուգլի հետ կապված այլ խնդիրներ։ Այսպիսով, Google Maps օգտվում է հին սովետական սահմաններից եւ մի շարք բնակավայրեր Հայաստանի հարավում և հյուսիսում դիտարկվում են որպես Ադրբեջանի անկլավներ։ Այդ պատճառով նավիգացիան Հայաստանի տարածքում բարդեցված է, քանի որ ճանապարհը քարտեզի վրա գծագրվում է խիստ սխալներով։ Օրինակ, Երևանից Գորիս ճանապարհը Գուգլի նավիգացիայով չի աշխատում հստակ, քանի որ այն փորձում է շրջանցել իբր ադրբեջանական տարածք։ Այս հարցերը առաջացնում են լուրջ խնդիրներ տուրիստների համար», - գրել է նա։

Նշված և այլ հարցերով, ըստ նրա, պայմանավորվել են երկու կողմից ներգրավել մասնագետների, որոնք կաշխատեն հարցերի լուծման ուղղությամբ։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
13 Ապրիլի 2019
Չինացիները մարդու և կապկի ուղեղով հիբրիդներ են ստեղծել
Չինացի գիտնականները ստեղծել են գենետիկորեն փոխակերպված ռեզուս մակակներ:
18:34
10 Ապրիլի 2019
«Կատարյալ հրեշ». աստղաֆիզիկոսներն առաջին անգամ լուսանկարել են սև խոռոչը
Սա ամենազանգվածեղ սև խոռոչներից է։
14:45
10 Ապրիլի 2019
YouTube-ում գլոբալ խափանում է
YouTube-ում գլոբալ խափանում է:
13:59
03 Ապրիլի 2019
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
21:07
01 Ապրիլի 2019
Հայտնի են կանանց մոտ քաղցկեղի առաջացման 2 անսպասելի պատճառները
Ավստրալացի գիտնականներն ավելի քան 200 հազար կանանց մասնակցությամբ հետազոտություններ են անցկացրել։
15:41
30 Մարտի 2019
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
Բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար:
21:15
24 Մարտի 2019
Ճապոնացի միլիարդատերը կստիպի աշխատողներին ծրագրավորում սովորել
Ընկերությունը զբաղվում է առցանց վաճառքով և վերջին շրջանում սկսել է ավելի շատ զիջել ամերիկյան Amazon ընկերությանը:
20:48
21 Մարտի 2019
«Յանդեքսի» ծառայությունների աշխատանքում խափանում է գրանցվել
Այսօր  «Յանդեքսի» ծառայությունների աշխատանքում խափանում է գրանցվել։
21:15
17 Մարտի 2019
Հայտնի է դարձել հեռախոսը ձեռքում քնելու վտանգը
Դա կարող է առաջացնել կենսաբանական ժամերի խանգարում, ինչպես նաև բացասական ազդել քնի փուլերի վրա:
20:27
17 Մարտի 2019
AirPods անլար ականջակալները կարող են քաղցկեղ առաջացնել. գիտնականներ
Մոտ 250 գիտնականներ խնդրագիր են ստորագրել գաջեթների օգտագործման դեմ, որոնք տարածում են ռադիոհաճախականության ճառագայթներ:
19:35
17 Մարտի 2019
Գիտնականներն աղմկոտ հարևանից փրկվելու իդեալական տարբերակ են գտել
Մեր ժամանակներում լռությունը ոսկուց էլ թանկ է:
20:25
16 Մարտի 2019
Apple-ը ցուցադրել է, թե ինչի են ունակ նոր սերնդի iPhone-ները (ՎԻԴԵՈ)
Apple ընկերությունը YouTube-ում հրապարակել է 4 տեսանյութ, որոնցում ներկայացրել է, թե ինչի են ունակ վերջին սերնդի iPhone-ները: