ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մարկ Ցուկերբերգի ընկերությունը պաշտոնապես հաստատել է Confirm ստարտափի գնումը, որի տեխնոլոգիաները թույլ են տալիս ստուգել ցանկացած ID-քարտի, օրինակ, անձնագրի կամ վարորդական իրավունքի իսկությունը։
Այդ մասին, ինչպես գրում է
Forbes.ru–ն, հայտնել է TechCrunch–ը` հղում անելով Facebook–ի մամուլի ծառայությանը։
Գործարքի գումարը չի հաղորդվում։
Загружается новость ...
"Право"
Confirm–ն առաջարկել է դեմքերի տարբերակման տեխնոլոգիաներ և տվյալների տարբեր բազաների տեղեկություն` փաստաթղթերի ստուգման համար։ Ստարտափի մշակումները կիրառել է, օրինակ, սննդի առաքման Doordash ծառայությունը` վարորդների ստուգման համար։
Գնման նպատակը սոցցանցը մանրամասն չի հայտնում։ Պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ Confirm տեխնոլոգիաները պետք է «հանրույթի անվտանգությունն ապահովելու համար»։ -0-