486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության հանրագիտարանը լույս կտեսնի 2016 թ.–ին. Դեմոյան
17:29
25 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության հանրագիտարանը լույս կտեսնի 2016 թ.–ին, ուրբաթ լրագրողներին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նրա խոսքով` արդեն իրականացվել է նախապատրաստական միջոցառումների մոտ 60 տոկոսը, հավաքվել են անհրաժեշտ նյութերն ու լուսանկարները։

«Նախատեսվում է, որ հանրագիտարանը լույս կտեսնի 2016 թ.–ին և կներկայացնի ոչ միայն պատմական տվյալներ և նյութեր, այլ նաև նկարներ», – ասաց Դեմոյանը։

Նա նշեց, որ հանրագիտարանի առաջին հրատարակությունը լույս կտեսնի երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ հետագայում անհրաժեշտության դեպքում կթարգմանվի նաև այլ լեզուներով։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
22 Հունվարի 2017
Սուրճ՝ սրտի համար
Սուրճը պաշտպանում է սիրտը բորբոքումից:
21:02
19 Հունվարի 2017
Գիտնականները պարզել են վաղաժամ ծերացման պատճառները
Պասիվ կենսակերպ վարող տարեց կանայք կորցնում են կյանքի ութ տարի։
17:00
15 Հունվարի 2017
Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը
Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները գիտական հետազոտություն են անցկացրել:
14:20
07 Հունվարի 2017
Windows 10-ը նոր դիզայն կունենա
Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար:
18:54
04 Հունվարի 2017
Կանխատեսում. Երկիր մոլորակը կոչնչանա 2017 թ.–ի աշնանը
Հայտնի գիտնական Դևիդ Միդը նշել է Երկիր մոլորակի ոչնչացման հստակ ամսաթիվը։
19:18
24 Դեկտեմբերի 2016
Արթնանում է նեանդերտալացիներին կործանած գերհրաբուխը
Մարդկության պատմության մեջ ամենամեծ ժայթքումն առաջացրած իտալական գերհրաբուխը սկսել է արթնանալ:
21:38
19 Դեկտեմբերի 2016
Գարեջրի կանոնավոր օգտագործումը կործանարար է մարդու առողջության համար
Բռնոյի մասնագետները հայտարարել են, որ մարդու օրգանիզմի համար գարեջրի օգտակարությունը չափազանցված է։
21:14
18 Դեկտեմբերի 2016
Բուհում սովորելը ճանաչվել է ճարպակալման պատճառներից մեկը
Վերմոնտի համալսարանի գիտնականների թիմն ուղիղ կապ է սահմանել բուհում սովորելու և ճարպակալման միջև:
19:57
18 Դեկտեմբերի 2016
Մեկ գավաթ կարմիր գինին փոխարինում է 1 ժամվա մարզումները. գիտնականներ
Մեկ գավաթ կարմիր գինին նույնքան օգտակար է, որքան մարզասրահում մեկ ժամ մարզվելը:
18:29
18 Դեկտեմբերի 2016
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
17:13
18 Դեկտեմբերի 2016
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
18:43
17 Դեկտեմբերի 2016
Մեկնարկել է Apple AirPods անլար ականջակալների վաճառքը
Apple ընկերությունը բացել է AirPods պատվիրելու հասանելիությունը ծանուցումից երեք ամիս անց: